Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]
Թեգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
15 տարի առաջ այս օրը` 1994 թվականի դեկտեմբերի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրեց իր առաջին նախագահին: Այսօր արդեն Արցախն ունի կայացած նախագահական համակարգ: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցն օրվա առիթով զրուցեց ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: «Այս օրն իսկապես հոբելյանական է Արցախի ժողովրդի համար. նախագահական ինստիտուտի առկայությունը վկայում է երկրի և’ ժողովրդավարական, և’ կառավարման համակարգի […]
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում դեսպան Յաշար Ալիևի միջոցով բողոքի նոտա էր հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող կոնգրեսական նախագծի առնչությամբ: Նրանց պնդմամբ` ԱՄՆ կառավարության ցանկացած ծրագիր, որ իրականացվում է Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը: […]
Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները: Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում: Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, […]




