Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին` փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»:
Թեգ` Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե չկա մի մեխանիզմ, որն իրեն կարող էր հուշել, թե, ի վերջո, ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ու քանի որ մեխանիզմը բացակայում է, ինքը չէր կարող աշխատել չեղած քաղաքականության իրականացման ուղղությամբ, փոխարենը գործել է «ընդհանուր քաղաքականության էպիկենտրոնում»: Բրայզան իր […]




