Գլխավոր » Լրահոս

Ստեփանակերտի քաղաքապետարանը պայքարելու է ինքնակամ շինությունների դեմ

Օգոստոս 21, 2009թ. 17:54

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը պայքար է սկսել ինքնակամ շինությունների դեմ։ Խոսելով այդ խնդրի մասին` քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշել է, որ ողջ քաղաքի ինքնակամ շինությունները ենթակա են քանդման և դրանց տեղում հիմնականում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։

Ըստ Միքայելյանի, Ստեփանակերտում շատ են նաև քաղաքային համայնքին պատկանող հողատարածքների ինքնակամ օգտագործման դեպքերը։ Անդրադառնալով, Հեքիմյան 20 հասցեի տան բակում` ավտոտնակների կառուցվելիք ծրագրի դեմ բնակիչների բողոքին, Վազգեն Միքայելյանը նշել է, որ քաղաքապետարանում ուսումնասիրել են այդ հարցը, և նկատի առնելով բնակիչների անհանգստությունը, թե ավտոտնակների շինարարությունը կարող է խաթարել իրենց հանգիստը, ընդառաջ են գնացել բնակիչներին և ընդհատել ծրագրի իրականացման ընթացքը: Միաժամանակ, քաղաքապետը խոստացել է` քանդել ապօրինի շինությունները, հետ վերցնել ինքնակամ օգտագործվող հողատարածքները, և տրամադրել խաղահրապարակների կառուցմանը։ Բնական, է, որ քաղաքային իշխանության ղեկավարի նման լավատեսական խոստումները չէին կարող չարժանանալ թաղամասի բնակիչների հավանությանը։

Ստեփանակերտի քաղաքապետը` խաղահրապարակների շինարարությունը համարում է քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրներից մեկը, և նախատեսում` իրականություն դարձնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Կարելի է միայն նախանձել արցախի բնակիչներին:

armarlur.com
Ստեփանակերտ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`