Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը պայքար է սկսել ինքնակամ շինությունների դեմ։ Խոսելով այդ խնդրի մասին` քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշել է, որ ողջ քաղաքի ինքնակամ շինությունները ենթակա են քանդման և դրանց տեղում հիմնականում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։ Ըստ Միքայելյանի, Ստեփանակերտում շատ են նաև քաղաքային համայնքին պատկանող հողատարածքների ինքնակամ օգտագործման դեպքերը։ Անդրադառնալով, Հեքիմյան 20 հասցեի տան բակում` ավտոտնակների […]




