Թուրքիան և Հայաստանը մասնակցելու են համատեղ զորավարժությունների
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիան և Հայաստանը մասնակցելու են ՆԱՏՕ-ի կողմից Ղազախստանում կազմակերպվելիք` երկրաշարժի պայմաններում ծրագրված զորավարժություններին: Պարբերականը հայտնում է. «Եվրաատլանտյան աղետի դիմակայությունը համակարգող կենտրոնի կողմից` Հյուսիսատլանտյան դաշինքի` արտակարգ իրավիճակների ժամանակ ծրագրված գործողությունների շրջանակներում սեպտեմբերի 5-11-ը Ղազախստանում կազմակերպվելու է երկրաշարժի ժամանակ արագ արձագանքման գործողությունների` ZHETYSU 2009 զորավարժությունը, որին Հայաստանի հետ մասնակցելու է նաև Թուրքիայի վթարային իրավիճակների վարչությունը»:
Նախատեսված է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Իսպանիայի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Լեհաստանի և այլ երկրների մասնակցությունը:
Թեգեր` ZHETYSU 2009












