Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիան և Հայաստանը մասնակցելու են ՆԱՏՕ-ի կողմից Ղազախստանում կազմակերպվելիք` երկրաշարժի պայմաններում ծրագրված զորավարժություններին: Պարբերականը հայտնում է. «Եվրաատլանտյան աղետի դիմակայությունը համակարգող կենտրոնի կողմից` Հյուսիսատլանտյան դաշինքի` արտակարգ իրավիճակների ժամանակ ծրագրված գործողությունների շրջանակներում սեպտեմբերի 5-11-ը Ղազախստանում կազմակերպվելու է երկրաշարժի ժամանակ արագ արձագանքման գործողությունների` ZHETYSU 2009 զորավարժությունը, որին Հայաստանի հետ մասնակցելու է նաև […]




