Օբամա- Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդիրը
ՄԱԿ–ի և անվտանգության գագաթաժողովների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին:
Առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը հիմնականում քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրներն ու Ղարաբաղյան հիմնահարցը:
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, կարևորել է Մինսկի խմբի դերը, ակնարկելով, որ Անկարան էլ կարող է նպաստել գործի ընթացքին: Օբաման ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումն անչափ կարևոր է:
Այնուհետև, Թուրքիայի վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս հանդիպման ընթացքում ևս կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ք.Մ.
Թեգեր` Անկարա, Բարաք Օբամա, Էրդողան, Թուրքիա












