«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում» ծրագիրը հաջող ընթացք ունեցավ
«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում» ծրագրի շրջանակներում երեք օր առաջ Ախալքալակում ցուցադրվել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի (նկարում) «Մյուս ափը» ֆիլմը վրացերեն լեզվով, հայերեն լուսագրերով: Այդ մասին հաղորդում է Tert.Am տեղեկատվական կայքը:
Հաջորդ օրերին Ախալքալակի՝ երկար ընդմիջումից հետո վերաբացված կինոթատրոնում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր. Աշոտ Մելքոնյանի՝ «Դեպի Արարատը» և Հարություն Խաչատրյանի՝ «Սահմանը»։
Ջավախահայերի հետ հանդիպումներին վրացական և հայկական կինոարտադրության նմուշների հետ աջակցել էին մի շարք ընկերություններ Հայաստանից։ «Սովռանո» ընկերության հիմնադիր Սոս Սահակյանին ծրագրին աջակցելու համար «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները շնորհակալագիր շնորհեցին՝ Ատոմ Էգոյանի և Հարություն Խաչատրյանի անունից։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան»-ը Ջավախքում ծրագիրն իրականացվում է փառատոնի պաշտոնական գործընկեր Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի, ինչպես նաև Վրաստանի Ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ:
armarlur.com
Թեգեր` Ջավախք, Վոսկե Ծիրան












