«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում» ծրագրի շրջանակներում երեք օր առաջ Ախալքալակում ցուցադրվել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի (նկարում) «Մյուս ափը» ֆիլմը վրացերեն լեզվով, հայերեն լուսագրերով: Այդ մասին հաղորդում է Tert.Am տեղեկատվական կայքը: Հաջորդ օրերին Ախալքալակի՝ երկար ընդմիջումից հետո վերաբացված կինոթատրոնում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր. Աշոտ Մելքոնյանի՝ «Դեպի Արարատը» և Հարություն Խաչատրյանի՝ «Սահմանը»։ Ջավախահայերի հետ հանդիպումներին վրացական […]




