Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը փորձում է հաշտարարի նոր դե՞ր ստանձնել

Օգոստոս 17, 2009թ. 19:10

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին, շաբաթ երեկոյան ճաշել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին: Հայ համայնքից ներկա են եղել ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ`Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հանդիմանը հրավիրվել է նաև Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը:
Ողջույնի խոսքից հետո Էրդողանը մոտ 20 րոպե ելույթ է ունեցել։
Նա հայտարարել է, որ ութ տարի առաջ իշխանության գալով, կուսակցությունն իր առջև երեք հիմնական խնդիր է դրել. «Մենք ասացինք. չենք ունենա տարածաշրջանային, էթնիկ ու կրոնական խտրականություն», և վստահեցրել, որ ջանքեր են գործադրվում «Թուրքիայում տեղի ուենցող անարդարությունները վերացնելու ուղղությամբ»: Ավելին, վարչապետը` զգացմունքային զեղումներ դրսևորելով, խոստովանել է, թե երիտասարդ տարիներին սիրել է ֆուտբոլ խաղալ և ունեցել է շատ հայ խաղընկերներ:
Վարչապետի այս ելույթը մեծ արձագանք է ստացել թուրքական լրատվամիջոցներում, վերջիններս ասվածին տվել են այսպիսի մեկնաբանություն. «Էրդողանն իր խոսքերով քաղաքական ամուր կամք է դրսևորել»: Թուրքիայում բնակվող հայերի կարծիքով էլ` ապագա գործնական սպասելիքների առումով ելույթը հուսադրող է: Կառավարության ղեկավարը նաև հայ համայնքին խոստացել է` լուծում տալ վերջիններիս հուզող խնդիրներին:
Թե որքանով էր Էրդողանն իր խոսքերում անկեղծ, ցույց կտա ժամանակը: Կամ գուցե սա թուրքական նոր խաղի սկիզբ է: Քանզի ամենքին է հայտնի, որ վարչապետ Էրդողանին` թուրք ղեկավարության եռյակում վստահվված էր ամենից կոշտ ու ծայրահեղական դիրքորոշումներ արտահայտող քաղաքական գործիչի դերակատարում: Հարկ է նաև հիշել, որ տարածաշրջանային խնդիրները հարթելու մասին այսօր բարձրաձայնող վարչապետը, ընդամենը ամիսներ առաջ, Բաքվում հայտարարում էր, թե Հայաստանի հետ սահմանները չեն բացվի ու դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատվի, քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը ադրբեջանամետ լուծում չի ստացել :

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`