Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին, շաբաթ երեկոյան ճաշել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին: Հայ համայնքից ներկա են եղել ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ`Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հանդիմանը հրավիրվել է նաև Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: […]




