Գլխավոր » Լրահոս

Հայ բռնցքամարտիկը ջախջախել է ադրբեջանցուն

Օգոստոս 18, 2009թ. 15:11

Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1/8-րդ եզրափակիչում ջախջախիչ` 8:1 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Տեմերլան Աբդուլաևի նկատմամբ: Վլադիմիրը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը: Քառորդ եզրափակիչում է հայտնվել նաեւ 51 կգ քաշային Կարեն Այլազյանը, ով 1/8-րդ եզրափակիչում 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Ալեսանդրո Ցուբեդուի նկատմամբ: Արամ Ավագյանը (57 կգ) մեկնարկային փուլում հաղթանակ է տարել լիտվացի Յոնաս Կազակաուսկասի նկատմամբ, և հաջորդ փուլում կմենամարտի ռումին Մարիան Դրագոսի հետ: Մինչև 51 կգ քաշային կարգում Կարեն Այլազյանը ևս քառորդ եզրափակիչ է հայտնվել` պարտության մատնելով Իտալիայի ներկայացուցիչ Ալեսանդրո Ցուբեդուին: Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու մոլդովացի Իգոր Օսիպովը:
Նշենք, որ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցում է 8 մարզիկներով:

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`