Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1/8-րդ եզրափակիչում ջախջախիչ` 8:1 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Տեմերլան Աբդուլաևի նկատմամբ: Վլադիմիրը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը: Քառորդ եզրափակիչում է հայտնվել նաեւ 51 կգ քաշային Կարեն Այլազյանը, […]




