Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:
Հոգևոր

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ», հայտնում է La Stampa թերթը: «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար: Օրինակ, 1295 թ. եկեղեցու դոկտորներ են ճանաչվել Գրիգորիս Առաջին Մեծը, Ամբրոսիոս Մեդիոլանացին: Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, […]

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միության սոցիալական բաժնի երիտասարդները, միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ Մեծ պահքի շրջանի առաջին օրը և քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային հաջորդ օրը այցելեցին Երևանի Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Նախ կատարվեց Տնօրհնեքի արարողություն, ավանդական և ամենահին կարգերից մեկը, նաև Բժշկության աղոթք՝ լեյկոզով հիվանդ երեխաների առողջացման […]

Ինչո՞ւ հրապարակ նետվեց Հայոց կաթողիկոսի ու Եկեղեցու անունը: Այս կեղծ աղմուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հստակ նպատակադրում ունի. նախ՝ մեր Եկեղեցին պատրաստվում է կարեւոր միջոցառումներ կյանքի կոչել Ապրիլի 24-ի նախաշեմին: Եվ ծրագիր իրականացնողին նախապես վարկաբեկելը նշանակում է էժանացնել, թուլացնել ու ստվերել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները: Երկրորդ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է, […]

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնի սկիզբն ազդարարվել էր երեկ` փետրվարի 13-ի Երեկոյան ժամերգությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է նախատոնակ, տեղի է ունեցել նաև այս տարվա անդրանիկ անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Այնուհետև հոգեզմայլ «Քրիստոս […]

ԱՅՍՕՐ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԲԱՐԻ ԳՈՐԾԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԻ ՕՐ: Եկեք բարին գործենք և մեր կյանքի ընթացքով յուրաքանչյուրս մեր հանգամանքում, պատասխանատվության և կարողությունների շրջանակներում իրապես զորացնենք մեր Հայրենիքը, բերկրանք ու մխիթարություն պարգևենք մեր ժողովրդին: Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից

Որպեսզի վստահություն լինի, առաջին հերթին պետք է ճիշտ լուսաբանել իրողությունները: Այդ վստահության համար բարձրաստիճան հոգեւորականներից բացի պատասխանատու են նրանք, որոնք «պատեհ» առիթը բաց չեն թողնում տեղին կամ անտեղին քարկոծելու ու փնովելու: Այսօր Եկեղեցին ինչ էլ որ անի, ծուռ հայելիով է ներկայացվում: Չգիտեմ, թե սա ումն է ձեռնտու, բայց վստահ եմ, որ մեր ազգի շահերից չի […]

Ժողովուրդ, հիմա, երբ շոկն անցավ, էկեք մի հատ նորմալ զրույց ծավալենք: Խնդիրն էն է, որ առանց ուժեղ ու հարուստ եկեղեցու՝ անհնար է յոլա գնալ, եւ շատ բաներ, որոնք, այո՛, մեր սովետածին մտածողությունը պետության ֆունկցիա է նկատում, անհրաժեշտ է դիտարկել որպես հանրային բարեգործության եւ եկեղեցական գործունեության խնդիր: Խնդիրն, ուրեմն, էն չի, որ եկեղեցին հաշվեհամար ունի շվեյցարական […]

«Բազում դժվարությունների առջև է մեր Սուրբ Եկեղեցին, տակավին կան շատ խնդիրներ, որոնք հաղթահարված չեն, տակավին կան շատ բացեր, որոնք նույնպես խոչընդոտում են լիարժեք կերպով արդյունավորելու մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքից ներս: Բայց, փառք Աստծո, այս տարիների ընթացքին մենք ունեցել ենք բավականին առաջընթաց»: բավականին հարցեր, խնդիրներ ստացել են լուծումներ:





