Տնտեսություն

Հունվար 31, 2015թ. 21:34

«Հայաստանի ինտեգրումը Եվրասիական Տնտեսական Միություն ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պատժամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին: Ահա այս պայմաններում հունվարի երկուսին մեկնարկեց ԵՏՄ-ն»


Հունվար 27, 2015թ. 23:55

Օրերս մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծերում ուղեւորահոսքի նվազման պատճառով ավտոբուսային երթուղիներում ուղեգծերի վերանայման աշխատանքներ են տարվել, այսինքն՝ որոշ երթուղագծերի աշխատանքը դադարեցվել է:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այլեւս չեն գործի թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիները: Հունվարի 26-ից այդ երթուղիներից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ համարներից:


Հունվար 25, 2015թ. 17:46

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին – Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. […]


Հունվար 24, 2015թ. 20:08

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը զրոյական տնտեսական աճ չի գրանցի, ինչպես դա կանխատեսել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Մինասյանը շետել է, որ ՎԶԵԲ-ը կանխատեսումն արել է հիմք ընդունելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցումը, ինչը, ըստ պատգամավորի, սխալ է: «Եթե անգամ Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, միևնույնն է կրելու էր այն բացասական միտումները, որոնք […]


Հունվար 24, 2015թ. 20:04

Իրանը արտասահմանյան երկրների հետ առևտրային գործարքներ կատարելիս այլևս չի օգտվում ԱՄՆ դոլարից, հայտնել է Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Գոլյամալի Կամյաբը, գրում է Interfax-ը: «Այլ երկրների հետ առևտրային գործարքների ժամանակ Իրանն օգտվում է այլ արժույթներից, ներառյալ չինական յուանը, եվրոն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին և հարավկորեական վոնան»,- ասել է փոխնախագահ Կամյաբը: Նրա խոսքերով Իրանը հույս ունի մի […]


Դեկտեմբեր 19, 2014թ. 21:59

Եկեք այլ տեղերում մեղավորներ չփնտրենք, պատժի կիրառումը պետք է սկսել հենց ազգային բանկից, որի անփույթ, իրողությունների հանդեպ ոչ տնտեսագիտական վերաբերմունքը, խորը վերլուծությունների բացակայությունն էլ պատճառ դարձավ քաոսի առաջին ալիքների իհայտ գալու: Սպեկուլյանտներին թող որոնեն նաև բանկերում, որոնց ատամներով պաշտպանում է ԿԲ-ն:


Դեկտեմբեր 19, 2014թ. 16:04

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ժամեր անց նույն փաստաթուղթը վավերացրել է նաև Բելառուսի օրենսդիրը:


Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ:


Դեկտեմբեր 12, 2014թ. 21:30

Ղարաբաղի հետ «մաքսային սահմանի» հարց գոյություն չունի։ Ադրբեջանը հասկանալի պատճառով փորձում է խաղարկել դա, մենք էլ կամա-ակամա այդ խաղի զոհն ենք դառնում՝ անընդհատ արծարծելով գոյություն չունեցող այս խնդիրը։ Մենք ԼՂՀ-ն ճանաչում ենք որպես ինքնիշխան պետություն եւ, համապատասխանաբար, միջազգային ատյաններում այդպես ենք ներկայացնում եւ պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքորոշումը։


Դեկտեմբեր 9, 2014թ. 23:12

Հարևան Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել: Այս անգամ պատճառը ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Ղարաբաղի վերաբերյալ մեկնաբանությունն է: Մասնավորապես «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյավի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Բորիս Նադեժդինը ասել է, որ…