Politics

Հոկտեմբեր 5, 2023թ. 02:27

ՌԴ մշակութային, գիտական և կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել ի աջակցություն գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հակարիի կամրջով։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ […]


Հոկտեմբեր 4, 2023թ. 03:06

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Միքայել Համբարձումյանը գրում է. «Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին, նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության, այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն ուժեղ  մարդկանց…»:  


Հոկտեմբեր 4, 2023թ. 03:01

Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։ 30 տարի շարունակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի կազմում են արցախյան հակամարտության միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, բազմիցս հայտարարություններ է արել […]


Հոկտեմբեր 3, 2023թ. 23:05

«Եթե ռուսները արտաքսվեն Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի արանքում, ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ հաճո լինի թուրքերին… Ուրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ գոյություն ուներ 1918-20 թվականներին, մի անտանելի դրություն, որի մեջ խեղդվում էր […]


Հոկտեմբեր 3, 2023թ. 20:21

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան 02 նկարը՝ հոդվածի տակ Սկիզբը՝ այստեղ Մոսկվայում հիմարներ չեն, հետևաբար չեն խաբվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Նիկոլի ու նիկոլենց կապիկություններով, խուսանավումներով ու ֆռռացնելու փորձերով: Անցած հինգշաբթի Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի պրոֆիլային հանձնաժողովը միաձայն հավանություն էր տվել Հռոմի կանոնադրության՝ ՄՔԴ- ի հիմնադիր միջազգային պայմանագրի վավերացման […]


Հոկտեմբեր 3, 2023թ. 00:54

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է` 2020 թվականին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ «Որոշումը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ», -«Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լավրովը։ «Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր […]


Հոկտեմբեր 3, 2023թ. 00:50

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ […]


Հոկտեմբեր 3, 2023թ. 00:42

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար, անկախ նրանից, որ Արցախը հայաթափվել է։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրի հետևյալ իրողությունները․ Արցախի Հանրապետությունը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Արցախի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Որևէ պաշտոնյա իրավասու չէ […]


Հոկտեմբեր 2, 2023թ. 23:32

Հայ ժողովուրդն այսօր ապրում է մեծագույն ողբերգության, հուսահատության ցավի օրեր: Հայոց պատմության մեջ կրկնվեց սարսափելի աղետը` ցեղասպանությունը: Այս անգամ հայկական Արցախ աշխարհը դարձավ ցեղասպանության վայր: 21-րդ դարում` հումանիստ ձևացող աշխարհի աչքի առաջ բարբարոս Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն իրականացրեց, ու չկա որևէ լուրջ դատապարտում, մի քանի լալահառաչ, ափսոսանք արտահայտող հայտարարություններ, ու վերջ: Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու, ցեղասպանի […]


Սեպտեմբեր 29, 2023թ. 12:03

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի: Ընդ […]