«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ից սկսած․ 1․Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի մեջ, 2․Հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ, 3․Արցախահայությունը գտնվում է քաղաքական անտերության մեջ։ 2023 թվականի սկզբներին «Վերածնվող Արցախ» շարժմանը հաջողվեց միավորել 30-ից ավել կազմակերպություններ և Ստեփանակերտում ձևավորեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» գործողությունների […]
Politics

«Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսը հանդիպել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ, ում հետ քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։ Ֆամելոս Սոկրատիսը հայտնել է, որ «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը։ Նա […]

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «Քիչ առաջ Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունեց «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ […]

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փարիզյան հանդիպումներին ասաց․ «Փարիզում գիտե՞ք ում հետ է հանդիպել։ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի։ Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու։ Կարծում եմ, ընդամենը մի բան, որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Պատրաստվիր, Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԶՈՒ […]

Բռնության կոչի համար հերթական ընդդիմադիրը, որին ըստ երեւույթին պիտի քաշքշեն դատարաններում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է: Նրան Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր հայտարարության համար, որտեղ ասել էր. «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ»: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական […]

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: «Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը […]

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Անդրանիկ Միհրանյանը բացահայտել է, թե ո՛վ է 2021 թ-ի փետրվարին փրկել Նիկոլի իշխանությունը: Մինչ Ռուսաստանը տարբեր ձևաչափերով իր դժհոհությունն է ցույց տալիս Նիկոլից, նույն ռուսաստանցի մերձպուտինինյան շրջապատի հայտնի քաղաքական գործիչները և վերլուծաբանները բացահայտում են, թե ո՛վ է տարբեր ժամանականերում փրկել և օգնել Նիկոլ Անհողին պահել իր անիծյալ հակահայ իշխանությունը… 44-օրյա […]

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը գրում է. «Համացանցին հետևելով` տեսա, որ մեզանում կան մեծաթիվ տնատեր-բոռեր, որոնք օգտվելով արցախցիների դժբախտությունից` հարստանալ են ձգտում աստղաբաշխական վարձագումարներով : Միաժամանակ տեսա նաև սրտացավ մարդկանց, ովքեր իրենց հնարավորության սահմաններում օգնում են դժվար վիճակում հայտնված իրենց, շատ դեպքերում անծանոթ, ազգակիցներին: Եվ ակամա հիշեցի այս հին գրառումս, որն իրականացնել է պետք հնարավորինս շուտ: … […]

Ֆրենք Փալոնը ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում, հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ «Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության […]

Մերձավոր Արևելքում հակամարտությունը սպառնում է վերաճել ավելի մեծ բանի, քան տեղական արաբա-իսրայելականն է: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրող- միջազգայնագետ Աբբաս Ջուման։ Նա բացատրեց, որ ի լրումն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, հակամարտությունը կարող է ազդել նաև տարածաշրջանային տերությունների վրա՝ համաշխարհային հավակնություններով: «Նկատի ունեմ Իրանը, որը շատ մոտ է Կովկասին, որտեղ Իրանի քաշը բավականին մեծ է։ […]





