Հայրենակիցնե՛ր, Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։ Սիրելի արցախցիներ, Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել […]
Politics


Մենք պետք է ձեւակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք՝ թե ով է մեզ հետ այդ խնդիրը լուծելու, ոչ թե դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրը այստեղ լուծենք։

Վարուժան Գեղամյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու […]

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի […]

Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից թիրախավորել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ հիմք […]

Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։

Միասին հավաքական ուժերով հասնելու ենք մեր ազգային-պետական իղձերի իրականացմանը․ բացելու ենք Բերձորի միջանցքը, միացնելու ենք Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին՝ կանխելով թշնամու դավադիր ցեղասպանական ծրագիրը։

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից:

Մեր տեսակետը էդ նիստում հստակ ձևակերպել ենք՝ ընդհանուր փաթեթային լուծում պետք է ստանա՝ մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում, լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, երկրորդ քայլն ի՞նչ ես անում:

Արդ, ո՞րն է պատճառը, որ վարչապետ կոչեցյալը հարձակումներ է գործում հայ ժողովրդի նվիրական խորհրդանիշների վրա՝ Արարատ լեռ, զինանշան, օրներգ և հիմա էլ՝ Անկախության հռչակագիր։




