Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:
Politics


Ինձ համար մեր մեծագույն ամոթն այն է, որ անկախության հռչակման 33-րդ տարում մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իր շնորհավորական ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ մեր պետության գոյությունն առհասարակ:

Երկրի ղեկավարի այս ձեւակերպումները եւս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր […]

Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը:

Դուք հասկանո՞ւմ եք, որ Արցախով չի ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք: Նրանք կանգ չեն առնի, մինչեւ չոչնչացնեն մեզ բոլորիս: Ու այս ամբողջ իրավիճակի մեջ արգելում են օգնել հայ զինվորին:

Արցախում հիմնական խնդիրը ոչ միայն հումանիտար աղետն է, այլեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում բնակվող հայ բնակչության էթնիկ զտումների եւ ցեղասպանության միտումնավոր հետապնդումը։

Ինչով է սպառնում Ակնայով (Աղդամով) սնունդ ներկրելը։ Մի խոսքով, թշնամուց օգնություն ակնկալելը հարցը չի լուծելու, ավելի ա խնդիրը խորացնելու միջնաժամկետ կտրվածքով։ Չնայած, սենց որ շարունակվի գուցե էդ միջնաժամկետն էլ չհասցնենք տեսնել։ Անժելա Էլիբեգովա ադրբեջանագետ

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու եմ «Մայր Հայաստան» դաշինքին։ Որոշումս կայացրել եմ, ելնելով միասնական ընդդիմադիր պայքարի կարևորությունից

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն ունեն համատեղ հայտարարություն-բանաձև ընդունելու գործառույթ, որի դեպքում անդամները կարող են կողմ քվեարկել կամ վետո դնել։ Ինչպես տեսնում ենք` ոչ մի դատապարտող բանաձև, առավելևս պատժամիջոց չի կրառվելու, զուտ հայտարարություններ ու կոչեր, ոչ ավելին։ Նախ, այս իրավիճակը մի անուն ունի` խոսել զուտ խոսելու համար։ Եվ ապա` նկատելի է, որ երկար ժամանակ է, […]




