TOP

Սեպտեմբեր 28, 2023թ. 21:46

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետև մենք երբեք մի շաբաթից ավելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունեինք… Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժեքին՝ գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղավորել։ Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 21:37

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան Սկիզբը՝ այստեղ Այո՛, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, որը նաև Ռուսաստանի մոլի թշնամիներից է, անցած կիրակի (սեպտեմբերի 24- ին) իր ուղերձով  օգտագործելով Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի դեմ չարախոսությունների, բանսարկությունների, զրպարտությունների մի ողջ շարան, ըստ էության, ազդարարեց Հայաստանում ռուսական ներկայության վերջի սկիզբը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 00:59

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել 2020թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ միջազգային հանրությունից պահանջելով պատասխանատվության կոչելու Ադրբեջանին՝ մարդկության նկատմամբ գործած պատերազմական հանցանքների համար, և գործնական քայլերով աջակցելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարբեր ժամանակներում փախստական դարձած բոլոր հայերի իրավունքների վերականգնմանը։ Հայտարարության մեջ նշված է. «Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի […]


Սեպտեմբեր 27, 2023թ. 23:51

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:35

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Սկիզբը՝ այստեղ  2020թ. նոյեմբերի 9- ին Նիկոլի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ կամ 2 օր հետո Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, DW- ի փոխանցմամբ, հայտարարել է. որ Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ- ի իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:53

Արթուր Եղիազարյանը ահազանգ է հնչեցնում` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալի մասին. «ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ: Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից, խնդրեց հանրայնացնեմ։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ, հարյուրավոր զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:50

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:14

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Ստորեւ ներկայացնում ենք նամակը. «Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Երևան Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 12:58

Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։ Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման էին ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին։ Սարգսյանն ու Ակոպյանը բերման են ենթարկվել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 12:50

Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վերջին ելույթում հիշատակված «ծայրագավառ» բառը թուրքերենում թարգմանվում է «vilayet» (վիլայեթ)։ Եթե նա մնաց վարչապետ, մեր հաջորդ պետությունը կոչվելու է «Թուրքիայի արևելյան վիլայեթ» կամ «Իրևանի վիլայեթ»։ Սովորե՛ք, կարող է պետք գալ։ Եթե չեք ուզում այս ապագան, ապա պետք է դուրս գալ պայքարի։ Այսօր ու վաղը։ Վարուժան Գեղամյան, պ.գ.թ. թուրքագետ