Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։ «Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն […]
TOP


«Արցախի հանրային հեռուստատեսություն» -Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է:

X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Բաքվի լայնամասշտաբ հարձակմանը: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման օրն Ադրբեջանի նախագահը թքում է միջազգային հանրության երեսին և հարձակվում Արցախի վրա: Նա քաջատեղյակ է, որ անգործությունը և տաղտկալի հայտարարությունները մարդկության դեմ հանցագործությունների իրագործման և անպատժելիության համար կանաչ լույս են»: […]

Լրագրող, «Մենք» հաղորդաշարի հեղինակ Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակում եմ Արցախի պատգամավոր, հայրենասեր, մեր հրաշք հայուհի Մետաքսե Հակոբյանի` ինձ ուղարկված ձայնային հաղորդագրության հետևյալ խոսքերը: «Արցախում կատարվողն աննկարագրելի է… Ֆիլմեր կան, որտեղ պատկերվում է աշխարհի վերջը` այդպես է այսօր Արցախում: Ծանր է, շա~տ ծանր է Արցախում, մեռած ենք Արցախում… Մի պատգամ ունեմ` Արմինե, […]

Եվրոպական միությունը ուշադիր հետևում էր զարգացումներին։ Թույլ տվեք սկսել ամբողջական համերաշխություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր հատկապես դժվարությունների ժամանակաշրջանի են բախվել։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բորելի ելույթն՝ ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Ամիսներ շարունակ Լաչինի փակման պատճառով նրանք մեկուսացման մեջ […]

Այսօր Կառավարության շենքի դիմաց նորից բախումներ են եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ցուցարարներին վախեցնելու համար նրանք մահակներով հարվածում էին վահաններին: «Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար». բղավել է ոստիկանապետը: Ներկայացնում ենք լուսանկարներով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ սեպտեմբերի 19-ին ռազմական հակամարտության կտրում սրացում եղավ ԼՂ-ում, մարդասիրական իրավիճակը վատթարացավ։ «Բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Դժբախտաբար, ռուս խաղաղապահները կրկին զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս։ Ռմբակոծության հետեւանքով մի քանի զոհեր են […]

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Կատրին Կոլոննան իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ ռազմական տեխնիկա կիրառելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական […]

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել […]




