168.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը: – Պարոն Կոլերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ կերպով քննադատության թիրախ դարձրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մի շարք տեսակետների համաձայն՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի գործունեությանը նման կերպ անդրադարձավ նրա՝ Մոսկվա կատարած այցից հետո: Ըստ Ձեզ` արժե՞ նման կապ […]
TOP


Չնայած նրան, որ հասարակության տարբեր շերտեր դեմ են այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությանը՝ այնուամենայնիվ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հստակ որոշել է, որ մեր երկիրը մասնակցելու է մրցույթին, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հասարակության մեջ դժգոհությունների պատճառը 2014թ. Կոպենհագենում տեղի ունեցած մրցույթին Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հաղթանակն էր, որն ըստ […]

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած […]

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. “Անհնար է փակել ներսից կողպած դուռը”. news.am 19:36 . 11/02/15 Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ news.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե “Հայաստանը փակել […]

100 հոգանոց խումբը բացառիկ վերելք կիրականացնի դեպի Արարատ լեռան գագաթը: Ազգային-ավանդական երգ և պարի հանրաճանաչ համույթներով, ինչպես՝ հայաստանյան այնպես էլ՝ սփյուռքի տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցությամբ կիրականացնենք մշակութային միջոցառումներ, Արարատ լեռան գագաթին կհնչի դաշնամուրային կատարում: Տեղի կունենա պատմական կարևորագույն դեպքերի ներկայացում: Խմբում ներառվելու ենք հանրաճանաչ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ, արվեստագետներ, մտավորականներ և հոգևորականներ: Ծրագրի նպատակն է` Ցեղասպանության […]

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ: Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ […]

Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենը 168.am-ի հետ զրույցում ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին լարվածություններն արտացոլում են Ադրբեջանի իշխանությունների միտումնավոր ռազմավարությունը, որի էությունը հետևյալն է` աստիճանաբար մեծացնելով ագրեսիայի չափաբաժինը՝ ԼՂ-ում ստատուս-քվոյի պահպանման համար հայկական կողմերին ավելի ու ավելի մեծ վնասներ պատճառել: […]

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նման պարզաբանում է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: «HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի […]




