Հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵԽ ԽՎ այս տարվա առաջին լիագումար նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակության անդամներն այն համարում են ծավալուն հարցերով հագեցած նստաշրջան: Չնայած պատվիրակությունը ստիպված է եղել մասնակցել կրճատված կազմով՝ 8 անդամից երեքը չեն մասնակցել, սակայն մերոնց հաջողվել է ակտիվորեն աշխատել բոլոր հարթակներում: Դեռեւս 2014-ի նոյեմբերին ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովը բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր […]
TOP

Հայոց ցեղասպանության հռչակագիրը մի կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության շուրջ հայության այս հարյուրամյա դեգերումների, գիտական նվաճումների, քաղաքական ձեռքբերումների, նաև` ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության հռչակագրի մասին` նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե հռչակագրում, ըստ էության, տեսական դրույթներ են ընդգրկված ինչպես անցյալի վերաբերյալ, այսինքն՝ մեր ձեռքերումների և քաղաքակիրթ աշխարհի […]

Թուրք ակտիվիստ, իրավապաշտպան Զեյնեփ Թոզդումանն անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրերս կայացած դատավարությանն ու հիշեցրել, որ Փերինչեքն ու նրա ծնողները ծնվել են այն հողերում, որտեղ նախկինում հայերն են ապրել: Թոզդումանի հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով. «ՄԻԵԴ-ի դատավարությանը մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած դաշինքի՝ «1915-ի ցեղասպանությունը մոռացնել տալու» քաղաքականությունը նոր չէ: […]

«Մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», – շեշտել է Ռեուվեն Ռիվլինը: Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է՝ «մինչ օրս Իսրայելը […]

Նախօրեին Եվրոպական դատարանում տեղի ունեցած լսումների՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկված թուրք ազգայնական Դողու Փերինչեքի «արդարացման» վճիռը վերանայելու վերաբերյալ շվեյցարական կառավարության հարուցած դատական հայցի շուրջ քննարկումներին անդրադառնում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ -Փերինչեքի Բանվորական կուսակցությանը պատկանող հեռուստաալիքը խոստացել էր ապահովել դատական նիստի ուղիղ հեռարձակումը, բայց հեռարձակում չեղավ։ Զարմանալիորեն թուրքական թերթերի անդրադարձն […]

Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու 100-ամյակին ընդառաջ իր նախաձեռնած միջոցառումներին: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե եկել է տաբուները կոտրելու ժամանակը: «Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր […]

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձ է կատարել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ լսումներին: Պարբերականը մասնավորապես կենտրոնացել է այն փաստի վրա, որ ՄԻԵԴ-ում հայկական կողմի շահերը պաշտպանում է Ամալ Քլունին: The Telegraph-ը մանրամասն ներկայացրել է գործի պատմությունը, ինչպես նաև ներկայացրել այսօրվա լսումների ժամանակ Փերինչեքի և Քլունիի ելույթներից հատվածներ: Նշենք, որ նյութի վերնագրում ասվում է՝ Ամալ Քլունին […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական խոսքում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի […]

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան: Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար: […]

ՄԻԵԴ-ում հունվարի 28-ին մեկնարկելու է “Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործի քննությունը։ Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեռ 2014-ին օգոստոսին դիմել էր Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը “Երկիրն այսօրի” հետ զրույցում նշել է, […]





