Մարդկության դեմ գործված որևէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլև ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է:
Լրահոս


Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան: Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար: […]
Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված պաշտպանության բանակին։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Դրանով փորձում են վնաս պատճառել պաշտպանության բանակին, միայն սա է, ուրիշ ոչինչ»,-նշեց Մ. Հակոբյանը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հայկական կողմը արժանի պատասխան է տալի՞ս հակառակորդին նա ասաց. «Ոչ թե պատասխան ենք տալիս, այլ անում […]

«Ենթադրություններն ազդում է ոչ միայն գործի, այլ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա: Ո՞վ է ասում, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի ձեզ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ենթադրությունները, երևակայությունները, ոչ հավաստի տեղեկություններ տարածելը ազդում է նաև ոստիկանության աշխատանքի վրա՝ ոստիկանությունը ստիպված է լինում գնալ այդ բոլորի հետքերով, արդյունքում սպառում է իր ուժերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ սկսեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը եւ իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո իբրեւ երրորդ կողմեր հանդես եկող Թուրքիան եւ Հայաստանը։ Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզը, կրկնելով Թուրքիայի կառավարության պնդումները, գտնում է, […]

Դիտելով կազմակերպության կազմած աղյուսակը՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանն և Թուրքիան ճանաչվել են մասամբ ազատ, մինչդեռ Ադրբեջանը, Իրանը ու Ռուսաստանը՝ անազատ երկրներ:

Լրանում է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Այս ժողովրդական տոնին յուրաքանչյուրիս մտքում ու սրտում բոլոր այն մարդիկ են, ովքեր կանգնած են եղել ՀՀ Զինված ուժերի ստեղծման ու կայացման հիմքում, ովքեր զոհվել են հանուն Հայաստան ու Արցախ աշխարհի, ովքեր հիմա առաջնագծում են: Կազմավորվելով պատերազմի դաժան թոհուբոհում, անցնելով կայացման խրթին, բայց հաստատակամ ուղի` մեր զինուժը տարեցտարի ավելի […]

Օրերս մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծերում ուղեւորահոսքի նվազման պատճառով ավտոբուսային երթուղիներում ուղեգծերի վերանայման աշխատանքներ են տարվել, այսինքն՝ որոշ երթուղագծերի աշխատանքը դադարեցվել է:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այլեւս չեն գործի թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիները: Հունվարի 26-ից այդ երթուղիներից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ համարներից:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.<Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք արել նաև հայկական կողմին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմին>։

Սկսում ենք «Վերջին բնակիչը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և արդյունքում ամռանը նկարահանումներ կանցկացնենք: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը: Նա արդեն սկսել է աշխատել ֆիլմի երաժշտության վրա»,-նշեց Ջիվան Ավետիսյանը:




