Լրահոս

Հունվար 27, 2015թ. 23:18

ՄԻԵԴ-ն իր վճռում նշել էր, որ Հոլոքոստի իրողության համար կան բավարար ապացույցներ, օրինակ՝ գազային խցերի առկայությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը որակվել էր որպես պատմական վեճ: Գեւորգ Կոստանյանի խոսքով, նման որակումը սկզբունքորեն անընդունելի էր Հայաստանի համար, եւ հայկակա կողմը չէր կարող այլեւս մնալ դիտորդի դերում: Եվրադատարան արդեն ներկայացվել են բավարար հիմնավորումներ, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը:


Հունվար 27, 2015թ. 23:13

Իրանն այս տարի ակնկալում է Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագիր կամ փոխըմբռնման հուշագիր ստորագրել: “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին նաեւ ասել է, որ այժմ աշխատում են այդ ուղղությամբ, եւ որ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հնարավորությունը՝ Ռուսաստան եւ այլ երկրներ իր արտահանումների համար:   Դեսպանի խոսքով՝ Մոսկվայի եւ Թեհրանի լիարժեք […]


Հունվար 27, 2015թ. 23:00

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը  լրագրողներին   –Սահմանային աննախադեպ լարվածությունը, նաև մեր կորուստները՝ 10 զոհ ունեցանք,  թույլ չե՞ն տալիս ասելու, որ կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի  վտանգի  առաջ:    – Նախ հունվարին մենք ունեցել ենք  7 զոհ, և պետք չէ այն ավելի ներկայացնել: Եվ մեր 7 զոհի դիմաց հակառակորդը բազմապատիկ անգամ ստացել է համարժեք […]


Հունվար 27, 2015թ. 22:57

<ՀՀ պաշտպանության նախարարությունը և ընդհանրապես զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը իրականացնում են բավականին բարդ՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների  պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում,  ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում>,- երեկ  տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ […]


Հունվար 27, 2015թ. 22:46

ՄԻԵԴ-ում հունվարի 28-ին մեկնարկելու է “Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործի քննությունը։ Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեռ 2014-ին օգոստոսին դիմել էր Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։   Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը “Երկիրն այսօրի” հետ զրույցում նշել է, […]


Հունվար 27, 2015թ. 22:41

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը մոտ 200 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Ստրասբուրգ, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատանում ընթանալու է  Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով՝ Շվեյցարիայի բողոքարկման քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, մինչև մեկնելը Դողու Փերինչեքը ճեպազրույց է տվել ու նշել, որ  ՄԻԵԴ-ն արդեն մեկ անգամ իրենց օգտին «համարձակ վճիռ» կայացրել է և այժմ […]


Հունվար 27, 2015թ. 22:38

Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունեն շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին և ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բազկի զորություն: «Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները և պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում և, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև […]


Հունվար 27, 2015թ. 22:35

Հայաստանը պետք է կարողանա լեզու գտնել Իսրայելի հետ և անպայման Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մեծ միջոցառումներին հրավիրել նաև Իսրայելի պաշտոնյաներին:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:   Նա նշեց, որ իրենք այստեղ ամեն ինչ անում են, որ Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և, ընդհանրապես, աշխարհն իմանա այդ մասին: «Իսրայելը, անկասկած, պետք […]


Հունվար 27, 2015թ. 22:17

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է «Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի» ցավի մասին` Հոլոքոստի զոհերի հիշատակին և ճամբարի դռները բացելու 70-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է  informador.com-ը` հոգևորականը Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով, որին հետևում է 15 մլն մարդ, կոչ է արել միանալ խորհրդային զորքերի կողմից համակենտրոնացման  ճամբարի դռների բացմանը նվիրված արարողությանը: «Օսվենցիմը ցավի ճիչ է այս […]


Հունվար 27, 2015թ. 15:29

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: Այս մասին տեղեկացնում է  Horizon Weekly-ն՝ հղում կատարելով Bas News-ին:   Հայտնի է, որ խոսքը Իրաքի հյուսիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին է, որը գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում:   Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է BasNews-ին, թե «Իսլամական պետության» ապստամբները շարունակում […]