ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, ստորագրվել են՝ • Հայաստանի […]
Լրահոս
Ինչպես գրում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն: ՌԴ նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր […]
Հայաստանի համար ռուսական գազի հազար խորանարդ մետրը կարժենա 189 դոլար: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում փաստաթղթերի կնքման արդյունքների հիման վրա: «Համաձայնագրերում ամրագրված գազի գնի բանաձեւը մեզ հնարավորություն է տալի բնական գազը վաճառել հազար խմ-ի դիմաց 189 դոլարով: Եվրոպայում այն գրեթե 500 դոլար է կազմում»,- նշել է Պուտինը: Բացի […]
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ եւս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների եւ նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին կազմակերպված պետական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Վլադիմիր […]
Լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինն ընդգծել է, որ զենքի գները ոչ միայն անվտանգության հարց է, այլեւ՝ տնտեսական, քանի որ կապված պետական բյուջեի ծախսերի հետ: «Գտնվելով Գյումրիում, մենք նաեւ հանդիպեցինք ռուսական 102-րդ […]
ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց հաջորդել է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ՀՀ նախագահը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին, ինչպես նաև աշխատակազմերին հանձնարարել են մշակել Խորհրդի աշխատանքները […]
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված […]
Այս հրաշալի հուշարձանը խորհրդանշում է երկու քրիստոնյա ժողովուրդների` հայերի ու ռուսների բարեկամությունը:
ԼՂՀ–ում Հայաստանի հետ համեմատած ավելի քիչ աղանդեր են գործում, և պատճառը այն է, որ այնտեղ շատ ավելի ուժեղ զգալով պատերազմական վտանգը, աղանդավորներին տեղ չեն տալիս, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Երիտասարդական Լիգա» ՀԿ–ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը։ «Քանի որ այսօր ցանկացած աղանդ միտված է երկիրը, ժողովուրդը հասարակությունը, պառակտելուն, բայց քանի որ Լեռնային Ղարաբաղում կա […]
Հանրապետության Նախագահի հետ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ […]




