Լրահոս

Հոկտեմբեր 24, 2023թ. 01:39

Արցախի Հանրապետության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐՑԱԽԸ: Փախչում եմ իրականությունից, գիտակցությունս պարտադրում է, ենթագիտակցությունս՝ հակառակվում…այն, ինչ կատարվեց, ինչ աչքս տեսավ, ունկս լսեց, հոգիս ապրեց, մարդկային գիտակցությունից ու հնարավորությունից անդին է… Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս…հիմա լոկ […]


Հոկտեմբեր 23, 2023թ. 23:25

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։


Հոկտեմբեր 23, 2023թ. 23:22

Իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում նոր երկաթուղային միջանցքի գործարկման անհրաժեշտություն և նախադրյալներ է ստեղծում։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան՝ մեկնաբանելով Վրաստանի օկուպացված տարածքով երկաթուղային տարանցման գործարկման հնարավորությունը։ «Դաղստանով այլընտրանքային հնարավորություն է ստեղծվում՝ այնտեղ երկաթուղի կա։ Աբխազիան կարող է ինտեգրվել այս պատմությանը, եթե մենք պատրաստակամություն ցուցաբերենք, եթե վրացական կողմը պատրաստակամություն ցուցաբերի։ Սա համապատասխանում է […]


Հոկտեմբեր 23, 2023թ. 23:18

Ֆրանսիան կարծես ոչ թե զենք է վաճառում Հայաստանին, այլ գովազդ է իրականացնում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Սա շատ նուրբ թեմա է, և պայմանավորվածությունները սովորաբար մութ են, և հաճախ դա քննարկվում է Հայաստանին զենք մատակարարելուց հետո։ Զուգահեռաբար ֆրանսիական Total ընկերությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Նախիջևանում։ Ակնհայտորեն դրանք կապված են Սյունիքով […]


Հոկտեմբեր 23, 2023թ. 23:05

Իրանն այսօր Հայաստանի հետ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել։ Սա կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի, քանի որ Իրանը մտնում է Կովկաս և դառնում տարածաշրջանի խաղացողներից մեկը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Իրանի համար այս ճանապարհը լինելու է ազգային շահերի շրջանակում։ Եթե ​​Թուրքիան և Ադրբեջանը փորձեն ագրեսիա իրականացնել Սյունիքի […]


Հոկտեմբեր 23, 2023թ. 11:28

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել: Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում […]


Հոկտեմբեր 23, 2023թ. 11:27

Դիմում եմ ՀՀ Կառավարությանը` Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր քաղաքացիների կողմից, ս.թ. սեպտեմբերի 25֊ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակաընթացքում, տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ՆԵՐԵԼ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը: Նա նաեւ նշել է. «Գիտակցեկով որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 23:33

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։ Գիտեք՝ Արցախը ե՞րբ ընկավ… Երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու։ Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Քոչարյանին կալանավորում էր, իսկ Ստեփանակերտում՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։ Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 23:11

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: Այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 21:44

Լրագրող Վահե Մակարյանը տելեգրամային իր ալիքում քիչ առաջ լուսանկար է հրապարակել և գրել. «Քիչ առաջ Երևանի կենտրոնում բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, իսկ նրանց հետևից համեմատաբար ավելի զուսպ վիճակում ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հատկապես ուրախ էին Սյամոն ու Անդոն: Հավանաբար ամփոփում էին երեկվա իրենց կազմակերպած […]