Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի կնքման հարցում կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման չեղարկումը։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում, բխում է տարածաշրջանի […]
Լրահոս

Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստել պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարի վերջին հայտարարությունների մասին հարցին։ «Եվ մենք տեսնում ենք, որ այդ հարցերը նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի […]

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք… խոխմա խոխեքի խելքերը խարաբ է. իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»… Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր […]
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով. 1. Հայկական Արցախի գոյությյամբ։ 2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։ 3. Հայկական ատոմակայանով։ 4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։ […]

Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «ՊԲ-ն ենթարկվեց թշնամու հրթիռահրետանային եւ ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների յուրաքանչյուր դիրքի անձնակազմին 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմամբ: Նման խտության կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում […]

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը խոստացված լուրջ համախմբման փոխարեն հանգեցրել է նաև մշակութային ցեղասպանության։ Նկարում հայոց առաջին քահանայապետ սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի պղծված տապանաքարն է ադրբեջանցի ելուզակների կողմից Ամարասի վանքում։ Մշակութային եղեռնը շարունակվում է։ Այն տեղի է ունենում Բաքվի բռնապետ Ալիևի անմիջական ցուցումով»։

Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը, հայտնել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած […]





