Լրահոս

Մայիս 30, 2013թ. 23:20

Շատերն են իրավացիորեն համարում, թե արտագաղթն այսօր Հայաստանի համար թիվ մեկ հիմնախնդիրն է, որն ամեն գնով պետք է կարգավորել, քանի որ ուղղակիորեն կապվում է ազգային անվտանգության հետ:


Մայիս 30, 2013թ. 23:07

«Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար, «յանը» պետք է էությունդ լինի: Ինձ համար հայը նա է, ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով:


Մայիս 30, 2013թ. 23:02

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը պնդում է, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Ազգային ժողով է ուղարկվել միասեռականության մասին օրենք՝ «Խտրականության դեմ» ՀՀ օրենք անվան ներքո և սեպտեմբերին պետք է քննարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը: «Որ խտրականություն չպետք է լինի սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ, […]


Մայիս 30, 2013թ. 22:48

Նախկին բարեգործի կարծիքով՝ մեղավոր են նախկին նախագահը, նախկին նախարարը, նախկին գրողը եւ ուրիշներ: «Առավոտի» հունիսի 24-ի համարում տպագրված «Ջուղայի խաչքարերը չհուզեցին» լուրում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը պատմել էր, որ երբ 2006-ին խորհրդարանում կազմակերպվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկա էին ԵԽ 16 պատվիրակներ եւ մեր 131 պատգամավորներից ընդամենը 2-ը, որոնցից մեկն […]


Մայիս 30, 2013թ. 13:18

Ֆրանսիացի սենատոր Բեռնար Սոժեն. <Ես միամիտ չեմ ու գիտեմ, որ Ադրբեջանում կան նավթի ու գազի խոշոր պաշարներ… Հարկավոր է, որ յուրաքանչյուրս, բոլոր մակարդակներում կարողանանք համոզել միջազգային հանրության ամենաազդեցիկ ղեկավարներին: Չնայած, դա ժամանակատար գործընթաց է>:


Մայիս 28, 2013թ. 21:05

Տ Սարդարապատի հուշահամալիրում քիչ առաջ մեկնարկեց Առաջին Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսը: Մինչ զորահանադեսը կսկսեր, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և Սարդարապատում հայ ժողովուրդը ճակատագրական քննություն էր հանձնում. «Հանձնում էինք ազգովի՝ մեծով ու փոքրով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով. բոլորով: Այստեղ մենք դիմագրավեցինք […]


Մայիս 28, 2013թ. 21:03

Ադրբեջանում լրագրողները, բլոգերները, ակտիվիստները եւ այլ անկախ մտածողներ շարունակում են կարծիքների արտահայտման ազատության լուրջ սահմանափակումների բախվել: Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը`ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները:Նշելով նման դասակարման ենթակա անձանց կալանավորման փաստերը` հանձնակատարը հայտնել է. «Միանգամայն ակնհայտ է, որ նրանք չպետք է բանտում լինեն»: Հանձնակատարն այցելել է Իսմայիլի շրջան, […]


Մայիս 28, 2013թ. 20:31

Բրիտանական արքայազն Չարլզը Հայաստան կատարած մանսավոր այցի շրջանակներում մայիսի 28-ի երեկոյան այցելել է Մատենադարան: Մատենադարանի մոտ նրան էին սպասում բնապահպան ակտիվիստները, որոնք պաստառներ էին պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն […]


Մայիս 28, 2013թ. 19:56

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մայիսի 24-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ […]


Մայիս 28, 2013թ. 13:07

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին եւ խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը: Ստեղծվելով պատմական բարդ […]