Լրահոս

Մայիս 13, 2013թ. 14:28

Մերձավոր Արեւելքում նոր տիպի ցեղասպանություն է իրականացվում. Արաբները սպանում են արաբներին: Այդ մասին այսօր` մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, փորձագետ Գագիկ Հարությունյանը: Նրա կարծիքով, Սիրիայում զինված դիմակայությունը շարունակելու ռեսուրսները բավարար են, քանի որ մի կողմից մասնակցում են Քաթարը, Սաուդյան Արաբիան, վերջերս էլ ԱՄՆ-ն է որոշում կայացրել 1 մլրդ դոլար […]


Մայիս 11, 2013թ. 23:24

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել […]


Մայիս 11, 2013թ. 23:17

Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվել է Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում: Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշել է, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել […]


Մայիս 11, 2013թ. 20:01

…«մայլի» լեզուն իր հետ բերել է նաեւ լեզվամտածողության առանձնահատուկ՝ արեւելյան գծեր, որոնց զուգորդումը ռուսական «վաբշե»-ների եւ այլ «աբառոտկա»-ների հետ ստեղծել է հայերենի «համեմունքով» կոտրատվող մի ռուս-թուրքական սիմբիոզ։


Մայիս 11, 2013թ. 19:54

Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր…


Մայիս 11, 2013թ. 19:43

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ


Մայիս 11, 2013թ. 19:35

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Մի վերին կամքով հայ ժողովրդի պատմության մեջ մղած շատ հաղթական կռիվներ տեղի են ունեցել մայիս ամսին: Հայտնի է, որ մայիսին են եղել Ավարայրը, Սարդարապատը, Շուշին. վերջապես, մայիսին է հռչակվել Հայաստանի Հանրապետությունը: Ու եթե մինչեւ վերջին ժամանակներս մայիսյան հաղթանակների մասին խոսում էինք անցյալով, խոսում էինք կարոտով, միեւնույն է, յուրաքանչյուրս գոնե մտովի փայփայում էր նաեւ […]


Մայիս 11, 2013թ. 18:24

Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն […]


Մայիս 9, 2013թ. 19:49

Հարցազրույց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ


Մայիս 9, 2013թ. 19:37

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում մասնակցեց Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության նախագահը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Նախագահը տոնական […]