Լրահոս

Նոյեմբեր 7, 2011թ. 21:04

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխան՞ւմ են այն լուրերը, թե հետաձգվել է ՀՀ  նախագահի այցը Վրաստան, դեսպան Մանուկյանն ասել է. «Սկզբունքային համաձայնություն է եղել, որ այցը կայանալու է մինչեւ ընթացիկ տարվա վերջ եւ դա մնում է ուժի մեջ: Այցի կոնկրետ ժամկետների մասին կողմերը կհայտնեն պատշաճ ժամկետում»,- ասել է դեսպանը:


Նոյեմբեր 7, 2011թ. 20:40

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին ավելի վաղ տարածված լուրերը։ «Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը։ Նման բան չկա: Առաջին հերթին նշեմ, որ որեւէ այց չեղյալ չի համարվել: Համաձայնությունն այսպիսին էր` նախ ես պետք է այդ այցը […]


Նոյեմբեր 7, 2011թ. 15:51

Մեկ շաբաթ է, որ Բեյրութի ամենահայաշատ թաղամասում շարունակվում է տեղի բնակչության եւ թաղամասում բնակվող օտարերկրացիների` հիմնականում Սիրիայից ներգաղթած քրդերի  միջեւ ծագած լարվածությունը։ Մի շարք լիբանանյան թերթեր եւ կայքէջեր պնդում են, որ Բուրջ Համուդի հայերը եւ այս շրջանում առաջատար դերակատարություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել են վտարել վերջին տարիներին այստեղ բնակություն հաստատած սիրիացի քրդերին. պատճառը վերջիններիս […]


Նոյեմբեր 7, 2011թ. 14:56

Զինծառայողներին տեղափոխող  ՊՆ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս նոյեմբերի 4-ին, ժամը 17:40-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինվորներին տեղափոխել են հոսպիտալ, եւ նրանք ապաքինվում են: Փաստի առթիվ քնչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական […]


Նոյեմբեր 4, 2011թ. 23:41

Ակնայտ է, որ բանակաշինության ոլորտում դեռ շարունակվում է մեր փնտրտուքը: Իսկ պատճառը շատ պարզ է. հեռացել ենք մեր ազգային արժեհամակարգից, մոռացել, որ մեր չորսհազարամյա քաղաքակրթության պատմության ընթացքում հայ զինվորականությունը ստեղծել է գաղափարական ու բարոյահոգեբանական մի կուռ արժեհամակարգ: Մինչդեռ այսօր մեր նախնիների ստեղծածը մեր նորօրյա բանակաշինության մեջ կիրառելու փոխարեն ստրկամտորեն տարվել ենք օտարի կողմից պարտադրվող համակարգերի […]


Նոյեմբեր 4, 2011թ. 22:42

«Իրատես de facto» շաբաթաթերթի «Եթե փողոցում «ջիպով տղեն լավ տղեն ա», ապա բանակում այդպես չպիտի լինի» հրապարակման մեջ…


Նոյեմբեր 4, 2011թ. 21:06

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով հանդիսավոր երեկոն: Երեկոյին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քաղաքական ու մշակութային գործիչներ: Երեկոն մեկնարկել է տերունական աղոթքով: Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով […]


Նոյեմբեր 4, 2011թ. 20:52

Մեր տունը ինքներս ենք կառուցելու, առանց օտարին «քավոր» կարգելու, ուրեմն, ինքներս էլ պիտի լուծենք մեր խնդիրները:


Նոյեմբեր 4, 2011թ. 10:00

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության «հավատացյալների» հավաքների կազմակերպումն ու կենցաղային բնույթի անկարգությունները վերացնելու նպատակով…


Նոյեմբեր 3, 2011թ. 20:30

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` նոյեմբերի 3-ի հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: ArmAr.am