ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել […]
Լրահոս


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Միացյալ Թագավորության արտաքին հարաբերությունների նախարարն իր ելույթում հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ ժողովուրդը։ «Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ Մեր գործընկերներից շատերի հետ Միացյալ […]

«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման: Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: […]

Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ծավալված դրամատիկ իրադարձություններին, այն որակել է՝ որպես կապիտուլյացիա։ «Լեռնային Ղարաբաղ. պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ» վերտառությամբ մեկնաբանությունում Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, Երևանի արձագանքին, ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև կայանալիք հանդիպմանը Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև։ Նա նաև գրել է, որ ակնհայտ են ադրբեջանա-թուրքական […]

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են` խոսքն ուժ ունի. երբ ասում ես, հասնում է տիեզերք և մի օր անպայման վերադառնում բազմապատկված։ Դե ուրեմն մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները։ Գործող իշխանությունից էլ պահանջելու ոչ մի բան չունեմ, միայն ինքս ինձնից եմ պահանջում, բայց խնդրել […]

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Արցախից դուրս «շունչը պահած» հետևողներին, հոգեպես Արցախի հետ «գտնվողներին», մեզ «սիրող» ու ատողներին, մեզ ՀԱՅ չհամարողներին, Արցախը Հայրենիք կամ չհայրենիք համարողներն, նիկոլ պաշտող ու նիկոլին ատողներին…ասեմ, որ մենք կանք, թե չկանք այլևս կարևոր չի, բայց իմացե՜ք ու չհամարձակվեք՛ հակառակվել. նիկոլը իր հանձնառության մի մասը […]

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։ Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ […]
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը կկարողանան տեղափոխել խաղաղ հուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և […]

Հայ իրականության մեջ այլևս գոյություն չունեն քաղաքական միտք, քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ. այս բոլորն այլևս մեռյալ են և շպրտված աղբանոց: Արգահատելի եք դուք բոլորդ, անխտիր, որ երբևէ եղել եք Հայոց պետության ղեկավար կազմում. Ձեր խղճուկ անձերն առավել դասեցիք Պետությունից, Հայրենիքից և Ազգից: Այո, Աստծո հրաշք զորությամբ Հայքը հառնելու է, ես հավատում եմ իմ Տիրոջ սուրբ […]




