Լրահոս

Սեպտեմբեր 20, 2023թ. 15:01

Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը: «Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա: «Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի՝ որպես պետության, հայերի՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես է պատվիրել Տերը։ Եվ հայ ժողովրդի բոլոր […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 14:59

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում հրադադարի մասին տեղեկությունները՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայտնել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես դեռ այդ տեղեկությանը մանրամասն չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող բան ասել այդ հաշվով։ Մեկ անգամ եւս կրկնում եմ. այնտեղ մշտապես շփումներ են իրականացվում, ուստի չեմ կարող ստույգ հաստատել […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 13:15

Երեկվանից Արցախը ադրբեջանական ռմբակոծությունների տակ է, իրավիճակը րոպե առ րոպե սրվում է, սակայն իշխանականները Արցախում լուծումներ փնտրելու փոխարեն սեփական անվտանգության խնդիրներն են լուծում, գրում է «Հրապարակ»-ը։ Կայքը գրում է, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հեռացել են կառավարական ամառանոցից, տղամարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ՊՆ բունկեր են տեղափոխվել, իսկ կանայք եւ երեխաները՝ ով որտեղ հարմար է գտել, միայն […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 13:11

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ 1 Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումները ցրելու և ամբողջությամբ զինաթափելու մասին։ Լեռնային Ղարաբաղի […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 13:05

1.При посредничестве командования российского миротворческого контингента, дислоцированного в Нагорном Карабахе, была достигнута договоренность о полном прекращении боевых действий с 13:00 20 сентября 2023 года. 2. Достигнуто соглашение о выводе оставшихся подразделений и военнослужащих Вооруженных сил Республики Армения из зоны развертывания российского миротворческого контингента и расформировании и полное разоружение вооруженных формирований “aрмии обороны Нагорного Карабаха” и […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 12:01

Հայկ Այվազյանը գրել է. «Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երեկ համառորեն հրավիրել է իր հայ գործընկերներին շտապ մեկնել Թեհրան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը երկու անգամ մերժել է այդ հրավերները»։


Սեպտեմբեր 20, 2023թ. 01:59

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է:


Սեպտեմբեր 20, 2023թ. 00:59

Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել: Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ: Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 00:26

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Irna գործակալությունը։ Քանանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս […]


Սեպտեմբեր 20, 2023թ. 00:16

Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը: