Լրահոս

Սեպտեմբեր 1, 2023թ. 13:45

Կործանման կամ վերհառնելու ճանապարհին… Արցախի սուբեկտայնությունը օրեցօր նվազում է, պետականությունը՝ կասկածի տակ դրվում… Արցախում պետական համակարգի ու ինստիտուտների խարխլման, իշխանությունների ապալեգիտիմացման պրոցեսի մեկնարկը տրված է: Այս համատեքստում էլ հրաժարականների շքերթը շարունակվում է: Եթե Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանի հրաժարականն Արայիկ Հարությունյանը բավարարեց, հետո իր ցանկությամբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Արթուր Թովմասյանը, ապա այսօր՝ ներքին որոշումների արդյունքում […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 12:53

Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։


Սեպտեմբեր 1, 2023թ. 12:47

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 10:59

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել․ «Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Նրա ջանքերը, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, վերջին շաբաթների ընթացքում, որպես առաջնահերթություն, կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորման վրա: Կլաարը և Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել […]


Օգոստոս 31, 2023թ. 23:35

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Կատարվողը մի անբարո, խայտառակ կլոունադա է, որ ցեղասպանության եզրին կանգնած Արցախի բնակչության ողբերգության հաշվին ու համապատկերին իրականացրել և իրականացնում են արևմտյան մի շարք պետություններ: Կապիկությամբ են զբաղված Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, արևմտյան այլ պետություններ և եվրոպական որոշ կազմակերպություններ: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքի սկզբնամասի […]



Օգոստոս 31, 2023թ. 23:29

Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:


Օգոստոս 31, 2023թ. 23:19

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում վաղուց իմաստ չունի, քանի որ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում լիովին ապահովված են Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմակայաններով


Օգոստոս 31, 2023թ. 23:07

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


Օգոստոս 31, 2023թ. 13:30

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: