Լրահոս

Օգոստոս 6, 2023թ. 13:53

Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ […]


Օգոստոս 6, 2023թ. 12:39

  Երբ «բանջարը» «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ… Կասեք՝ կյանքը շարունակվում է, բա հո չե՞նք նստելու ազգովի տառապենք… Կասեք՝ հո ազգովի Ղարաբաղի ձեռը կրակը չե՞նք ընկել, որ ամեն ինչից մեզ զրկենք… Կասեք՝ մեր դարդերը քիչ չեն հիմա էլ ղարաբաղցու դարդը պիտի քաշե՞նք… Կասեք, բա ինչ […]


Օգոստոս 5, 2023թ. 22:39

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։





Օգոստոս 5, 2023թ. 21:00

Պատմական փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը չճանաչված ու ֆեյք պետություն է։ Ադրբեջանում մոռացե՞լ են,որ նույնիսկ Ազգերի Լիգան 1918- 1920թթ. մերժել է ճանաչել իրենց դե յուրե։ Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաներում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի,Գեղարքունիքի,Տավուշի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ։ Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։ Հազարավոր […]


Օգոստոս 5, 2023թ. 20:39

Արցախի Վանք գյուղից, հանրաճանաչ Գրիշան ուղերձ է հղել համայն հայությանը և Պուտինին։ Նա ասում է ռուսների համար այդքան հայ է կռվել, Արցախը շատ զինվորականններ, մարշալներ է տվել, Ռուսաստանը դա չպետք է մոռանա ու պիտի օգնի քրիստոնյա հային, այլ ոչ թե մուսուլման ադրբեջանցիներին, որ կռվից փախչում և անտառներում էին թաքնվում։ Գրիշան լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ հեռավար […]


Օգոստոս 5, 2023թ. 20:33

Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է՝ «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը» արշավը, որով մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանյան մեդիա-կազմակերպություններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշավին՝ տարածելով սույն հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ բաններները՝ այնքան […]


Օգոստոս 5, 2023թ. 19:08

Կա մի այսպիսի հասկացություն՝ սինեկուրիզմ։ Սա այն է, երբ որևէ անձի պաշտոնի են նշանակում, երբ նա առանձնապես պարտականություններ չունի ու չի համապատասխանում այդ պաշտոնին, ստանում է բարձր աշխատավարձ և արտոնություններ։ Նման պաշտոնյաներն անվանվում են սինեկուր (sinecure): Սինեկուրին կոռուպցիայի մեղադրանք չես կարող հարուցել․ նա մաքուր աշխատավարձ է ստանում, կաշառք չի վերցնում, եկամուտները կարող է թափանցիկ հայտարարագրել […]