Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխան՞ւմ են այն լուրերը, թե հետաձգվել է ՀՀ նախագահի այցը Վրաստան, դեսպան Մանուկյանն ասել է. «Սկզբունքային համաձայնություն է եղել, որ այցը կայանալու է մինչեւ ընթացիկ տարվա վերջ եւ դա մնում է ուժի մեջ: Այցի կոնկրետ ժամկետների մասին կողմերը կհայտնեն պատշաճ ժամկետում»,- ասել է դեսպանը:
Քաղաքականություն
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին ավելի վաղ տարածված լուրերը։ «Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը։ Նման բան չկա: Առաջին հերթին նշեմ, որ որեւէ այց չեղյալ չի համարվել: Համաձայնությունն այսպիսին էր` նախ ես պետք է այդ այցը […]
Մեկ շաբաթ է, որ Բեյրութի ամենահայաշատ թաղամասում շարունակվում է տեղի բնակչության եւ թաղամասում բնակվող օտարերկրացիների` հիմնականում Սիրիայից ներգաղթած քրդերի միջեւ ծագած լարվածությունը։ Մի շարք լիբանանյան թերթեր եւ կայքէջեր պնդում են, որ Բուրջ Համուդի հայերը եւ այս շրջանում առաջատար դերակատարություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել են վտարել վերջին տարիներին այստեղ բնակություն հաստատած սիրիացի քրդերին. պատճառը վերջիններիս […]
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է իր հաժարականի դիմումը: Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Վերջինս ընդունել է առաջարկը եւ սեփական նախաձեռնությամբ առաջարկել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների […]
Կազանյան հանդիպումից հետո տողերիս հեղինակը ղարաբաղյան հակամարտության բանակցային այդ հանգրվանին տվեց ոչ թե ձախողում բնորոշումը, այլ` հաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկությունը, որ տապալելով Կազանում բանակցությունների սեղանին դրված առաջարկների ստորագրումը` կտապալվի նաեւ հակամարտության կարգավորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ արդյունքով պատերազմն է եւ, հետեւաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար տեսլականը, […]
Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտություններ հայկական կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվել էր հանդիպում- քննարկում հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Հրավիրյալների թվում էին ՀՀԿ- ի, ՀՅԴ- ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Կարեն Ավագյան, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ. «ՀՀԿ-ն խորհրդարանում լինելով մեծամասնություն, այնուամենայնիվ, կազմեց կոալիցիա՝ երկրի կառավարման գործընթացին ավելի շատ կուսակցությունների մասնակից դարձնելու նպատակով»: Հետևապես պատգամավորը անհասկանալի […]
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանում է քաղաքական կոալիցիայի շուրջ տարածված ասեկոսեները: Պարոն Ծառուկյան, նախընտրական տրամադրությունները կամաց-կամաց սկսում են ավելի զգալի դառնալ մեր երկրում. Կարո՞ղ եք նշել գալիք խորհրդարանական ընտրությունների համար «Բարգավաճ Հայաստանի» նպատակադրումը, հավակնությունները: Մեր նպատակադրումը կամ, ինչպես Դուք եք ասում, մեր հավակնությունները շատ տրամաբանական են ու կանխատեսելի. առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը […]
Ինչպե՞ս հասկանալ այն «ժողովրդավարներին», ովքեր շունչները պահած սպասում են բանակում գրանցված հերթական անհաջողությանը, որ ձեռքները շփելով գործի անցնեն` ոտնատակ տալու ազգային արժեքները…
Այսօր լուսաբացին Մուամար Քադաֆիի մարմինը հողին հանձնեցին լիբիական անապատում: Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ գնդապետի մարմինը հուղարկավորվել է գաղտնի վայրում: Արարողությունը համեստ է եղել, ներկա է եղել ընդամենը 4 վկա: Քադաֆին ձերբակալվել էր հինգշաբթի օրը Սիրթում, իսկ ավելի ուշ՝ մահացել անհայտ հանգամանքներում ստացված գնդակից: Մահից առաջ նրան դաժանաբար ծաղրել են եւ ստորացրել: Ազգային […]
Անհրաժեշտ է այսուհետ եւս նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումների կազմակերպման առումով»,-հայտարարել է Մեդվեդեւը:




