Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ «Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ում հույս են […]
Քաղաքականություն


Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով։ Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ տեղաշարժի համատեքստում, ձեռնամուխ եղավ այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջ տանելուն, որի բովանդակությունը կայանում է մոտավորապես հետևյալում․ Հայաստանի տարածքով տարածաշրջանին երկրների միջև ազատ տնտեսական հաղորդակցություններն ու փոխանակումները, փոխկապելով այդ […]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք սպասում ենք մեր մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, որ արել ենք առաջարկի շուրջ։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես […]

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Թե բա՝ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ենք անում: Կատարյալ արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից […]

2023 թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը: Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն […]

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում: Մերֆիի հանրահայտ օրենքներից մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը […]

Նիկոլ Փաշինյանը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական […]

Արևմուտքը շատ անկեղծ է, պարզ ասում է, որ իր նպատակը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է: Ու դրա համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան օգտագործում են Հայաստանի իշխանությանը: Այսինքն, քպ-ն այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը լուծում է իր քաղաքական հարցերը Հարավային Կովկասում, և ուզում հասնել իր գերնպատակին: Իսկ երբ կհասնի իր գերնպատակին, դրանից հետո` կմոռանա Հայաստանի ինքնիշխանության […]

«Փաստինֆո». Երևանը ցանկանում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից պահպանել տնտեսական շահը, բայց դրա հետ մեկտեղ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում, սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Գործընկերները դիմում են մեզ այդ ամենը պահպանելու համար (Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը․ խմբ.), իսկ իրենք այդ ընթացքում քայլեր […]

Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է […]




