Օջալանը լինելով թուրքական պետության գերին՝ փաստորեն առաջադրանք կատարեց: …նա խորհուրդ է տալիս հայերին «չխաբվել արտասահմանյան կապիտալի աղբյուրների սոսկալի խաղերին», այսինքն՝ Սփյուռքին, որը պայքար է մղում Ցեղասպանության ճանաչման համար:
Քաղաքականություն
Չեխիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն»ռադիոկայանի լրագրողը հարց է ուղղել ՀՀ նախագահին, թե, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հայկական կողմն այնքան ջանասիրաբար է լծվել ՄՄ-ին միանալու գործին, որ իրենք չեն […]
Այսօր ադրբեջանցի «հավատի զինվորները» Սիրիայում են կռվում: Ադրբեջանական իշխանությունները ադրբեջանցի ահաբեկիչների միջոցով նախապատրաստում են ապագա Ղարաբաղյան պատերազմի համար նախատեսվող պրոֆեսիոնալների բանակը…
Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:
ՄԽ համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող` Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին և, ինչ-որ տեղ խրախուսելով, մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՄԽ համանախագահների հայտարարության մասին: «ԼՂ բանակցություններն […]
«168 ժամը» գրում է. «Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում։ Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են։ Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային […]
17:51 – 27.01.2014 Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիան, որի հետեւանքով զոհվեցին մեկ հայ և մի քանի ադրբեջանցի զինծառայողներ, գրեթե աննկատ մնաց միջազգային հանրության, այդ թվում` նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից: Սադրիչ գործողություններից անմիջապես հետո արձագանքեց միայն ԱՄՆ-ը` ի դեմս պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մերի Հարֆի, ով ընդամենը հերթապահ հայտարարությամբ հանդես եկավ` բռնություններից […]
Դեռ 2000-ից Հայաստանում խոսվում է ձախ ուժերի համախմբման անհրաժեշտության մասին, առաջամարտիկի դերում Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցություններն են: 2011-ին նրանք դարձյալ միավորման նախաձեռնությամբ հանդես եկան, ձախերը նպատակ ունեին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց նրանց հերթական փորձերն ի դերև եղան: Սակայն համախմբման հույսը չկորավ: Այսօր ձախերի միավորման հայտ ներկայացնողի դերում ՍԴՀԿ նորընտիր վարչությունն […]
«Մենք պրոհայաստանյան ենք ու պրոհայ: Ինչպես նաեւ, ՍԴՀԿ-ն մշտապես կողմ է եղել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը որպես Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր դաշինք: Դրանով հանդերձ, մենք որեւէ աշխարհաքաղաքական ուժի «պրոն» չենք եւ որեւէ աշխարհաքաղաքական ուժի շահերի լոբբինգով չենք պատրաստվում զբաղվել Հայաստանում»,- վստահեցնում է ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Արևմուտքի կարգախոսն է՝ ո՜չ ազգային, կրոնական, մարդկային ու ավանդական արժեքներին, կարգախոս, որ կյանքի է կոչվում լիբերալ գաղափարախոսությունը զենք դարձրած: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխարհի ժողովուրդներին, նրանց ինքնությանն ու պետական ինքնիշխանությանն ուղղված լրջագույն մարտահրավեր:




