Քաղաքականություն

Փետրվար 23, 2014թ. 22:45

«Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռության Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել […]


Փետրվար 23, 2014թ. 15:48

Աշոտ Ենգոյան Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ 2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։ Դա պայմանավորված էր, նախևառաջ, բնակչությանը դրսից պարտադրվող խորթ […]


Փետրվար 21, 2014թ. 01:26

«Zham.am»-ին լավատեղյակ վրացական աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք-վրացական հարաբերություններում սկանդալ է ծագել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի`Թուրքիա կատարած այցի ժամանակ: Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա ունի պաշտոնական բնույթ, նրան շատ սառն են դիմավորել Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայում փորձել են Մարգվելաշվիլիի այցը վերածել կիսամշակութային այցի, որի ժամանակ պետք է քննարկվեր վրացականի վերածված հայկական […]


Փետրվար 21, 2014թ. 00:33

«Մենք չպետք է կուլ տանք այս ոսկորը, որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալ», – ասաց Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը: Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:


Փետրվար 20, 2014թ. 23:45

Իրավիճակի հերթական կտրուկ սրումը Ուկրաինայում ստիպում է մտորել այդ երկրի ապագայի մասին։ Եվ եզրահանգումները, ցավոք, առանձնակի լավատեսություն չեն ներշնչում։ Ուկրաինայի մասնատումն այսօր կանխագուշակում են գնալով ավելի մեծ թվով վարլուծաբաններ։ Հասկանալի է, որ ինչ-որ կանխատեսման մոդայիկ դառնալուց բնավ պարտադիր չի հետեւում, թե դա անպայման կիրականանա։ Բայց նման խոսակցությունների բուն հաճախականությունը նկատելի դեր է խաղում. Ուկրաինայի մասնատման […]


Փետրվար 20, 2014թ. 13:39

“Պուտինի հետ Յանուկովիչի հանդիպումից հետո, որը 2013-ի օգոստոսին էր, Յանուկովիչը հայտարարեց, որ իր հետ՝ որպես նախագահի, դեռեւս ոչ ոք այդքան կոպիտ չի խոսել, եւ այժմ սեղանին դրված է ոչ միայն իր, այլեւ ողջ ժողովրդի պատիվը”: ՀՀՇ Վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, այս հայտարարությունից հետո ժողովուրդը որոշել էր կանգնել Յանուկովիչի կողքին եւ բռնել դեպի Եվրոպա տանող […]


Փետրվար 20, 2014թ. 09:16

Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա…


Փետրվար 19, 2014թ. 23:41

Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ


Փետրվար 19, 2014թ. 00:50

Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը:


Փետրվար 19, 2014թ. 00:43

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ -Համաձա՞յն եք այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կոալիցիոն նախկին գործընկերները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլեւս բարիկադների տարբեր կողմերում են, ու չնայած ԲՀԿ-ն դարձյալ խուսափեց «ընդդիմություն» անվանումից՝ հավատարիմ մնալով «այլընտրանք» ձեւակերպմանը, այնուհանդերձ երկու ուժերի միջեւ պայքարն անխուսափելի է դառնում: -Ճիշտն ասած, նման իրավիճակ` բարիկադների տարբեր կողմերում գտնվելու, ես […]