ՙՉեմ կարծում, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը տորպեդահարելու փորձ՚,- հայտարարել է քաղաքագետ, ՙՆոյյան Տապան՚ թերթի տեսաբան Անդրեյ Արեշևն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՙճանապարհային քարտեզը՚, սակայն` […]
Ադրբեջան
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը, այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը: Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների […]
Կարեն Վերանյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսության և խաղաղության ինստիտուտի «Խաղաղասեր երկրներ» հերթական՝ 2013թ. վարկանիշային հետազոտությունը։ Նշենք, որ կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնության մեկնարկը տրվել է 2007թ.։ Սույն հոդվածում կանդրադառնանք 2011-2013թթ. վարկանիշային զեկույցներում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությանը։ Մեթոդաբանական […]
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Տարածաշրջանի շուրջ ընթացող «մեծ խաղում» Ղարաբաղյան հակամարտությունը պահպանելու է իր առաջնակարգ դերակատարությունը մինչեւ այն պահը, քանի դեռ նրա հիմնական խաղացողներից որեւէ մեկը չի «շոշափել» ստատուս քվոյի փոփոխության ի՛ր հնարավորությունը։ Եվ հենց այդ պահին էլ համանախագահների արտաքուստ միասնական կեցվածքը փլուզվելու է «թղթե տնակի» նման։
կեղծիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշեցումը, որն ամեն անգամ շրջանառության մեջ է դրվում այն ժամանակ, երբ հայ ժողովրդին փորձում են դնել…
Ընդամենը մեկ շաբաթ է անցել Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից, բայց այդ ընթացքում մեր հարեւանները արդեն հասցրել են յուրովի գնահատել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումից բխող նոր աշխարհաքաղաքական կացությունը, անգամ ձեռնարկել որոշակի քայլեր այդ համատեքստում սեփական շահերը հետապնդելու համար։ Բացառությունն առայժմ թերեւս միայն Ադրբեջանն է, որն արտաքուստ փորձում է գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի դիրք ընդունել՝ իր […]
Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին աւելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մօտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրաւել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի ու Սփիւռքի առջեւ ծառացող մարտահրաւէրները: Կոչ կ’ուղղենք մեր ժողովուրդին որ 100-ամեակի նշումը ամէնուրեք կատարուի համահայկական տարողութեամբ ու միացեալ նախաձեռնութիւններով: Ժամանակն է, որ մեր քաղաքական աշխատանքներուն մէջ բացուի պահանջատիրութեան նոր էջ` ճանաչումէն ու դատապարտումէն անդին: Այս ուղղութեամբ […]
ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները սատարում են «նոր դինամիկան Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունում»: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ անցած օրերին Կիևում կայացած նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: «Ձգձգվող հակամարտությունները տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահության աշխատանքի կարևոր մասն են կազմել», – նիստի փակման խոսքում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող […]
Ստրկամտությունից, ինքնիշխանության կորուստից խոսում են նրանք, ովքեր տառապում են այդ բարդույթով, նրանք, ովքեր այլ դեսպանատների ու միջազգային կառույցների հետ իրենց հարաբերություններն այդ հիմքի վրա են կառուցում, և թող իրենց արշինով մեզ չչափեն:




