Տարածաշրջան

Ապրիլ 6, 2013թ. 20:09

Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա…


Ապրիլ 6, 2013թ. 13:50

Լիբանանում կա մի քանի հազարանոց թուրքախոս հանրույթ. որը թուրքական դեսպանատան միջոցով ամբողջությամբ գտնվում է Անկարայի անմիջական վերահսկողությանն տակ: Թուրքիայի նպատակն է այն վերածել կազմակերպված համայնքի և օգտագործել որպես լուրջ քաղաքական գործոն: Սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է…


Ապրիլ 3, 2013թ. 12:52

Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և այն […]


Ապրիլ 1, 2013թ. 23:46

Պարզ է, որ Անկարան հակաիսրայելյան իր հռետորաբանությունը լիարժէք օգտագործում էր արաբական աշխարհի համակրանքը, պաղեստինցի ժողովրդի թուրքամետ պահվածքն ու դիրքորոշումները ապահովելու ուղղությամբ։


Ապրիլ 1, 2013թ. 23:37

Եվ անպատիժ մնացող այս քաղաքագետ-պատմաբաններն այնպիսի լկտիությամբ են ստում, որ երբեմն շվարում ես, քանի որ այդ այլակերպ տխմարություններին համապարփակ պատասխան տալն իրոք անհնարին է:


Ապրիլ 1, 2013թ. 18:01

Իրանի արտգործնախարարությունը երկրում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել շաբաթ օրը Բաքվում «Հարավային (իրանական) Ադրբեջանի» կողմնակիցների անցկացրած միջոցառման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով իրանական մամուլի հաղորդումը, երեկ կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին «լուրջ դժգոհություն» է հայտնել նման միջոցառման անցկացումը կանխելու` ադրբեջանական իշխանությունների անկարողության […]


Ապրիլ 1, 2013թ. 15:55

Freedom House-ի զեկույցների համաձայն` Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ. 1990 թվականից ընտրություններն անցկացվում են մեծ թերություններով, խորհրդարանն ընդամենը կնքում է կառավարության որոշումները, իսկ կոռուպցիան խոր արմատներ է գցել. գրում է բրիտանական Economist ամսագիրը: «Տեսականորեն միայն ժողովրդավարական երկիրը կարող է Եվրոպայի խորհրդի անդամ լինել, քանի որ ԵԽ-ն մարդու իրավունքները պաշտպանող միություն է: Ադրբեջանը ԵԽ անդամ է 2001 […]


Մարտ 27, 2013թ. 16:20

Արդեն քանի տարի` մայրաքաղաքում հայտնվում են բազմաթիվ բարձրահարկեր, այսպես կոչված, էլիտար շենքեր, որոնք հասարակ մահկանացուներին անհասանելի են, իսկ «հատուկ» մահկանացուներն էլ արդեն բնակարանի կարիք չունեն. կամ դղյակ ունեն, կամ հինգ տուն:


Մարտ 25, 2013թ. 18:23

Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով:


Մարտ 23, 2013թ. 22:24

Արձանագրությունների դրույթները կամ ամբողջովին կրկնում են Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթները, կամ շատ դեպքերում, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հետքայլ են կատարում: Այստեղ կներկայացնենք երկու փաստաթղթերի մի շարք կետերի համեմատական վերլուծությունները, իսկ հոդվածին կից` Բանաձևի և Արձանագրությունների ամբողջական տեքստերը: