Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած […]
Տարածաշրջան
1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն […]

Դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա գազ արտահանելու ակնհայտ մրցակցություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իհարկե, սա երկկողմանի հարաբերություններով պայմանավորված գործընթաց չէ, և շատ ավելի խորը, շատ ավելի հեռուն գնացող ծրագրերի շուրջ մրցակցություն է: Չի կարելի բացառել, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի գազ արտահանելու հավակնությունների արդյունքում ԼՂՀ-ն «ստիպված լինի» սահմանադրություն փոխել՝ ևս մեկ-երկու ազատագրվելիք շրջան իր կազմում ներառելու համար: Հաշվի […]

Ամերիկացիները ռուսներից ոչ պակաս մնացել են Սառը Պատերազմի ժամանակներում: Ավելին` շատ ավելի ագրեսիվ են, քան ռուսները, ավելի մեծախոս-ճոռոբերան են, քան ռուսները, ավելի դեմագոգ են, քան ռուսները, համաշխարհային խաղաղության համար 10 անգամ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ռուսները… Չնայած կայսրությունների քաղաքականության մեջ բարոյականություն փնտրելն անշնորհակալ գործ է… Իր ֆեյսբուքյան էջում գրում է Միհրան Հակոբյանը:

«Այն շփումները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ի և ՀՀ-ի պաշտոնյաների միջև, շատ դժվար է կոչել բանակցություններ»,- ասում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա` բանակցություններ սովորաբար կոնկրետ առարկայի շուրջ են կայանում, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի, քանի որ, ինչպես նշում […]

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ: Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ […]

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Քաղաքավարության կանոնները խախտելով հայտարարություններ անելով՝ խաղաղության ու երկխոսության ճանապարհը մեկ անգամ ևս փակեցին»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը ելույթ է ունեցել Կոլումբիայում կազմակերպված «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում: Նա հիշեցրել […]
«Ես հիմա, օգտվելով առիթից, «Հայոց Աշխարհ»-ի միջոցով դիմում եմ մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին. միգուցե իսկապես արժե մինչեւ ապրիլի 24-ը մոռանալ բոլոր հակասությունները, փոխադարձ մեղադրանքները եւ վիրավորանքները, ու կենտրոնանալ մեզ համար բացառիկ կարեւոր այս հանգրվանի վրա, որովհետեւ 100-րդ տարելիցը մեկն է՝ այլեւս երբեք չի լինելու։ Կարելի է ապրիլի 24-ից հետո 50 հազարանոց միտինգներ անել, ավելի […]





