ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեդեկացնում է, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: «Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն […]
Տարածաշրջան
Ադրբեջանը փորձում է խուճապ առաջացնել հայկական Զինված ուժերում, բայց դա նրան չի հաջողվում, քանի որ Հայոց բանակը զգոն է ու պատրաստ դիմագրավել ցանկացած հարձակման: Նման կարծիք է հայտնեց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: «Մեր բանակը ի վիճակի է կասեցնել ու հետ շպրտել ցանկացած գրոհ հակառակորդի կողմից կազմակերպված: Ադրբեջանցիները հատուկ ջոկատներ են պատրաստում, որ մեր […]
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար: «Դատավճռից հետո տեսակցել […]
Ռուսական ռազմաբազայի ներկայությունը կարևոր է ո’չ միայն Հայաստանի շահերի տեսանկյունից, այլ նաև` տարածաշրջանային անվտանգության ապահովման գործառույթ է իրականացնում: Այն բազմաֆունկցիոնալ է, ու նախևառաջ` պետք է դիտարկել մեր երկրի տարածքում դրա գտնվելու կարևորությունը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամայլանը: Պարզաբանելով Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին հնչած […]
Իրանը արտասահմանյան երկրների հետ առևտրային գործարքներ կատարելիս այլևս չի օգտվում ԱՄՆ դոլարից, հայտնել է Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Գոլյամալի Կամյաբը, գրում է Interfax-ը: «Այլ երկրների հետ առևտրային գործարքների ժամանակ Իրանն օգտվում է այլ արժույթներից, ներառյալ չինական յուանը, եվրոն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին և հարավկորեական վոնան»,- ասել է փոխնախագահ Կամյաբը: Նրա խոսքերով Իրանը հույս ունի մի […]
«Պարզ չէ, թե ով է Պերմյակովին դրդել այդ հանցանքին: Առողջ մտածելակերպով երբ դատում եմ, հասկանում եմ, որ ոճրագործությունը մեկ մարդու գործ չէ: Կասկածելի է, չկան ապացույցներ, որ նա եղել է այդ տանը անձամբ. միայն նրա անձնական իրերն են դա փաստում: Եթե նա լքել է զորամասը, ապա ինչո՞ւ այս մասին զորամասում չի իմացվել: Պերմյակովին գտել են […]
ժամանակակաից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին կոչին, որը հնչեցվել էր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված ուղերձում: Հիշեցնենք՝ Դավութօղլուն հայերին կոչ էր արել ամեն ինչ սկսել սկզբից: Գրեգ Սարգսյանի պատասխանը. «Հրանտի սպանության տարելիցը 1915թ.-ին տեղի ունեցած դեպքերը սևացնելու նպատակով օգտագործելը ցնցող էր: Ձեր […]
«Համաշխարհային քաղաքականությունն այժմ խիստ զբաղված է ուկրաինական խնդրով։ Աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այս տարածաշրջանում ուղղված է այն բանին, որ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Եվ ներկայիս ստատուս քվոյի ցանկացած խախտում վատ կանդրադառնա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա», – ասել է ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերով […]
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, […]
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, […]




