Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս համոզմունքս ոչ թե նրա համար է, որ այլևս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, […]
Տարածաշրջան


Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն […]

Հայաստանի կողմից չի վավերացվել մի այնպիսի միջազգային պայմանագիր, համաձայն որի, ՀՀ տարածքում սպանություն կատարած օտարերկրյա քաղաքացու գործը կարող է չառնվել ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:

Ո՞նց մարդիկ չեն հասկանում, որ խնդիրը «արժանի պատժի» հարցը չի: Երկու երկրում էլ ցմահ են տալու: Խնդիրը ՀՀ ինքնիշխանության հարցն է: Եթե ՀՀ տարածքում, այսինքն ռազմաբազայից դուրս, հանցանքի համար դատվում է ՌԴ օրենքներով, նշանակում է ՀՀ տարածքում գործում է Ռուսաստանի օրենքը: Նշանակում է ՀՀ ՌԴ մաս է: Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արա Պապյանը
Հետաքրքիր ա, թե էն Եվրոպա-Արևմուտք-Ամերիկա ինչի՞ են Ռուսաստանի դեմ քարոզչության վրա փող ծախսում, ռեսուրսներ ներգրավում: Անիմաստ ծախս է, որովհետև հենա Ռուսաստանը իրա ձեռքով ամեն ինչ կամավոր անում է, էլի: Կարելի է ասել՝ ձրի: Լավ, ո՞նց կարելի է չհասկանալ կամ չհասկացողի պոզա վերցրած, մի հանգի խոսել «խիստ պատիժ», «արժանի պատիժ» տալու մասին: Դա ի՞նչ մի հավաստիացում […]
Գյումրիի ոճրագործության առաջին օրվանից չի դադարում համաժողովրդական հիստերիան. «սպանենք հա սպանենք, կանացի խալաթ հագցնենք, էլեկտրական աթոռին դնենք, կտրտենք շներին կերակրենք», և այլն։ Հիրավի անսպառ է մարդու երևակայությունը, երբ գազազած է։ Նման լարված իրավիճակում, ոչ մեկի դատողությունը չի աշխատում, որ հարցնի՝ գուցե էդ տականքը միայնակ չի գործել, գուցե և՛ ներսում, և՛ դրսում հանցակիցներ ունի, գուցե կան […]

Փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաև անարդարության հանդեպ բողոքի հզոր երթի է վերածվելու:
Ով գիտե գուցե իրավացի է Միքայել սրբազանը՝ «Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»:

Հորդորում եմ բոլորիս` նախ, պահանջելու մեր` հայկական հեռուստաընկերություններից ու ռադիոկայաններից գոնե մեկ օր դադարեցնելու համերգները, զվարճալի հաղորդումներն ու ֆիլմերը եթե իշխանություններն այդքան աննպատակահարմար են գտնում սգո օր հայտարարել;
Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանին նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց: Օրակարգային առաջին հարցը, որը միաձայն ընդունվեց ավագանու անդամների կողմից, ուղերձն էր: Միաձայն ընդունվեց նաև ՀՀ Գլխավոր դատախազ […]




