Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ձևացնելով, որ իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, Բաքուն մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո վերջին տարիներին շարունակվող բանակցային գործընթացը:
Տարածաշրջան
Պետք է փող ներդնել ու շուկաներ ներգրավել, իսկ մենք դա չենք անում: Մենք դեռ անցած տարվանից պետք է պատրաստվեինք, քանի որ գյուաղատնտեսությունն այն ռիսկային ոլորտ է, որի մասով կանխատեսումներ անել պետք չէ:

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների օրերս Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է քարոզչական նոր գրոհ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իբր սպասվող լուրջ առաջընթացի թեմայով։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում հիշյալ կառույցին, ի՞նչպիսի քաղաքական ռիսկեր է պարունակում այս գործընթացը, ինչպիսի՞ տնտեսական հնարավորություններ են բացվում մեր երկրի առաջ ու վերջապես, ինչպե՞ս կարելի է օգտվել դրանցից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ակնկալում է ստանալ հայ հանրությոնը, ինչն էլ հետևաբար, բաց խոսակցություն է պահանջում:
Ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսը Լոուրենս Արաբացու հետ հարցազրույցը, որից հատվածներ ենք ներկայացնում ստորև, համարում է ամենաարտասովորն իր ամբողջ լրագրողական կյանքի ընթացքում: Մի մարդ, որ նպաստել է Իրաքի թագավորության ստեղծմանը, մասնավոր զրույցներում մնացել է նույնքան առեղծվածային, որքան իր քաղաքական ակտիվության շրջանի հրապարակումներում: Հարազրույցը գրի է առնվել 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս:

Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև:

Մենք մեծապես կարող ենք շահել, եթե հաջողենք լուծել ներքին մի կարևոր խնդիր՝ ձերբազատվենք կոռուպցիայից: Եթե նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ապա մեր եվրոպացի գործընկերները Հայաստանը կնախընտրեն այլ ԵՏՄ երկրներից ու շատ գործարքներ, ծրագրեր կիրականացնեն հենց Հայաստանում, հարկերն էլ այստեղ կվճարեն: Ուղղակի պետք է հետևողականորեն աշխատել ու վստահություն ձեռքբերել:
Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար: Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը […]
Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։





