Պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկել կանխելու նման սադրանքները: Մենք ամեն անգամ զոհեր ենք ունենում: Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի համար մարդկային կյանքը մեծ արժեք ունի, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկվել կորոստները նվազագույնի հասցնելու համար: Իսկ թե ի՞նչ միջոցներ, ինչ գործողություններ, սա արդեն ռազմական ոլորտի մասնագետները կարող են ասել:
Տարածաշրջան

Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իր տեսակի մեջ վատագույն միջադեպն է ավելի քան 20-ամյա հրադադարի ընթացքում, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը՝ հավելելով, որ այդ հարձակման մեջ որևէ ռազմական տրամաբանություն չկա:
«Մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել փորձագետ Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է […]
Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խմբի ստեղծումը լիովին համապատասխանում է ԵՄ մանդատին և վերջին տարիներին ընդունված ԵՄ փաստաթղթերին, որոնք քաջալերում են եվրոպացի պաշտոնյաների շփումները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ-ի տնօրեն Եդուարդո Լորենցո Օչոան: -Պարոն Լորենցո Օչոա, վերջերս Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի […]
ԼՂՀ ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումն, անշուշտ, աննախադեպ փաստ է: 20-ամյա հրադադարի ընթացքում տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել, գրանցվել են մարդկային բազում զոհեր, բայց հակառակորդի ծանր տեխնիկայի խոցման որևէ նախադեպ չի եղել: Սա փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կոնտեքստը լրջորեն փոխվել է: Այս փաստն անխուսափելիորեն կբերի Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, եթե իրավիճակը […]

Ադրբեջանական կողմն այս տարիներին ամենատարբեր սադրանքների, այդ թվում՝ մեծ ուժերի ներգրավմամբ դիվերսիաների է դիմել, սակայն վերջին 20 տարիների ընթացքում սա նման առաջին դեպքն է, երբ հարձակում է կատարվում ուղղաթիռի վրա:
«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը ես կապում եմ այն քաղաքականության հետ, որը Ադրբեջանը մինչեւ այդ էր որդեգրել, եւ որի նշանները մենք տեսանք այս տարի ամռանը»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի հեռահար նպատակները կապված են տարածաշրջանում լարվածության ուժեղացման հետ: Նա նաեւ հավանական է […]

Այս խնդիրն ունի ոչ միայն հոգեւոր-բարոյական, այլեւ ազգային-քաղաքական խոր իմաստ ու նշանակություն, որովհետեւ միավորում է հավատի համար նահատակվածների հանդեպ ավանդական-քրիստոնեական պաշտամունքի ու ակնածանքի եւ սեփական ազգային ինքնության պահպանման իմաստի արժեքային գնահատականը։
Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են: Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով: «Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն […]
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, ինչի մասին վկայում են նաև միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցածին: Իր այս քայլով Ադրբեջանը մեծ հարված հասցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ի ցույց դնելով իրավիճակը սթափ գնահատելու ու տարածաշրջանային բարդ իրավիճակում ողջամիտ որոշումներ կայացնելու իր անկարողությունը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից, ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ […]




