Ռուսաստան

Սեպտեմբեր 14, 2023թ. 01:41

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված […]


Սեպտեմբեր 11, 2023թ. 21:00

Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին: Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի այն, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 14:52

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ՝ իրեն ուղղված ռեպլիկին, որտեղ վերջինս նրան անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»:


Սեպտեմբեր 4, 2023թ. 19:56

Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում: Մենք մեր երկրում ընդունել ենք Ուկրաինայի հակամարտության կողմերի միջև բանակցությունները: Մենք կրկին պատրաստ ենք միջնորդի գործառույթ ստանձնել»,-հայտարարել Է Էրդողանը Սոչիում […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 22:34

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի […]


Օգոստոս 16, 2023թ. 17:27

Հայաստանում հեռուստաէկրաններին կհայտնվեն հայտնի «աստղերը», որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքը: Նրանք կշեշտեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը:


Օգոստոս 16, 2023թ. 16:02

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, նշելով, թե այդ փաստաթղթում նշված կետերն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին… Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում… Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները… […]


Օգոստոս 15, 2023թ. 16:34

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է . ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է համապատասխան որոշում ընդունի և Ադրբեջանին պարտադրի, որ վայրագություններին վերջ տա և վերացնի Արցախի պաշարումը։ Այն ինչ անում է Ադրբեջանը մարտահրավեր է ամբողջ աշխարհին։ Իհարկե, այդքան էլ միամիտ չենք, հասկանում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռքները ծալած չեն նստելու, հնարավոր է վետո դնեն, […]


Մարտ 3, 2015թ. 14:15

Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ճանաչվել մեղսունակ: Այս մասին Tert. am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից: Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ «Ազատության», հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, […]


Մարտ 2, 2015թ. 22:37

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն: – Անկեղծ ասած, ներկայիս գործընթացում ես որևէ մութ, մտահոգիչ հանգամանքներ չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը […]