Արևմտյան Հայաստան

Փետրվար 25, 2015թ. 15:00

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:


Փետրվար 25, 2015թ. 09:22

Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը:


Փետրվար 24, 2015թ. 00:09

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Today’s Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]


Փետրվար 21, 2015թ. 00:10

Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսելով նախագահ Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փաստի մասին, գրում է. <Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով>:


Փետրվար 20, 2015թ. 21:47

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։


Փետրվար 20, 2015թ. 21:06

Բաց նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին, Մեծարգո պարոն Ռուբին, Հայաստանի Հանրապետության վերջին աղմկալի անցուդարձի մեջ գրեթե աննկատ մնաց Ձեր ավելի քան մեկ շաբաթ առաջ արված կարևորագույն հայտարարությունը առ այն, որ Միացյալ Նահանգները ծրագրում են «համագործակցություն զարգացնել Հայաստանի Հանրապետության հետ ռազմական և անվտանգության հարցերում»: Անձամբ ես ողջունում եմ Միացյալ […]


Փետրվար 20, 2015թ. 18:31

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ որպես պատմաբան ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը: «Այս քայլը տրամաբանական է եւ լրիվ տեղավորվում է Համահայկական հռչակագրի ոգու եւ տառի մեջ, որովհետեւ արդեն իսկ որոշակի հակասություն կար Հռչակագրի եւ արձանագրությունների միջեւ, […]


Փետրվար 16, 2015թ. 20:43

«Ես կանխատեսել էի, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչի ցյուրիխյան արձանագրությունները, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելուն, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով՝ արդեն պահն հասունացել էր եւ տեղին էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու որոշումը. «Սա […]


Փետրվար 16, 2015թ. 18:57

զրույցում ՀՀԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ողջունում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու փաստը։ Սակայն նաև հավելում, որ պետք է հետ կանչվի հայկական կողմի ստորագրությունը, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն ամբողջությամբ «վնասազերծվեն»: «Պետք է գնալ մինչև վերջ, և ստորագրությունները հետ վերցնել արձանագրություններից: ԱԺ-ից հետ կանչվելուց հետո […]


Փետրվար 16, 2015թ. 12:39

The Sunday Times պարբերականի լրագրող Դոմինիկ Լոուսոնը զուգահեռներ է տարել մարդկության դեմ կատարված հանցագործությունների միջև` համեմատելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Հոդվածը ներկայացված է կրճատումներով. «Նյուրնբերգի ռազմական տրիբունալում դատախազերի ներկայացրած ապացույցների թվում էր Ադոլֆ Հիտլերի խոսքը իր գեներալներին Լեհաստան ներխուժելուց առաջ, որում ասել էր. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մինչդեռ նացիստական ցեղասպանական […]