«Դա թույլ չտալու համար պետք է լինի ինչ-որ արձագանք, հարկավոր է հայկական կողմին հրավիրել ոչ թե ձևական, այլ իրական նախաքննության, հանցագործի համար իրական պատժի` հրապարակային դատի հիման վրա:
Զինված ուժեր


«Գլխավոր դատախազն անելու է ամեն ինչ՝ հնարավոր և դեռևս անհնարին, որպեսզի կատարվեն մեր պահանջները: Ուղղակի պետք է որոշակի ժամանակահատված, գլխավոր դատախազն ինձ հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ: Ես խաբելու ոչ մի տրամադրություն չունեմ, խաբվելու ցանկություն չունեմ: Միակ մարդը որ այդ երաշխիքը կարող է տալ, դա գլխավոր դատախազն է»,-հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` […]
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը։ «Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը ամրության բազմաթիվ փորձարկումների է ենթարկվել […]
“Դա օգուտ չի տալու երբեք, ուզում ա շատ ավելի բազմամարդ լինի, ուզում ա, ընդհանրապես բազմամարդ չլինի, ուզում ա, ընհանրապես որեւէ հանրահավաք չլինի։ Մենք իրականացրել ու իրականացնելու ենք մեր գործառույթներն` անկախ որեւէ հանրահավաքից կամ որեւէ պահանջից”,- այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա նաեւ հայտնել է, որ Պերմյակովը շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայի […]

Պարզապես զզվանք է առաջացնում մարդկային վշտի եւ ողբերգության վրա ձեռքեր տաքացնելը, ինչով այս օրերին զբաղված են սոցիալական ցանցերի : Արեւմուտքից սնվող գրանտակերները մի առանձնահատուկ տարերքի մեջ են Գյումրու ոճրագործի ռուս լինելու եւ ռուսական բազայում ծառայելու փաստից, չնկատելով, որ իրենց ներքին հրճվանքը բացահայտորեն զգացվում է նրանց խոսքերից ու պահվածքից: Մի տեսակ մրցակցություն է սկսված, ով ավելի […]
«Միայն մի բան կարող եմ նշել, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության դատավարությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում»: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը նշեց, որ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածքից դուրս, ապա այդ […]
Միջպետական պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ՝ Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ ակնկալում է, որ գործի քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում, կդատապարտվի ՀՀ-ի օրենսդրությամբ և ՀՀ մարմինների կողմից: «Հենց նույն միջպետական պայմանագրով մեղադրյալն այժմ գտնվում է ՀՀ-ի տարածքում և արտահանձնման […]
Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին երեկվա հանդիպմանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքը ռուսական 102-րդ ռազմակայանում, եւ բոլոր մեղավորները բացահայտվել են: Խոսքը Պերմյակովի փախուստի հետ կապված զինվորական խախտումներին է միայն վերաբերում: Գեներալ Բախինը հայտնել է նաեւ, որ Հայաստանի քրեական […]

Վալերի Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության և մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար: Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Այս մասին Գյումրիում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկուճներ, կոշիկներ, գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավապահների իրավազորության […]

Սա կարող է լինել Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ինչ-որ մի դիվերսիոն նախապատրաստություն: Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական և ոչ թե հայ-վրացական սահմանը, որը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ:




