1 Հունիս 2014

Հունիս 1, 2014թ. 00:15

Ոմանք ի սկզբանե բացասաբար տրամադրվեցին այս խորհդանիշի դեմ եւ փորձեցին իրենց «հեղափոխական» տրամադրությամբ վարակել նաեւ ուրիշներին: Օրինակ, ոմն սփյուռքահայ Զավեն Զաքարյան, հիմնվելով համացանցում եղած անհեթեթ տեղեկատվության վրա, հայտարարեց, թե անմոռուկ ծաղիկն իբրեւ խորհրդանիշ մասոնական է: Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ մեզ տեղեկացրեց, որ իր տանը հնագույն հայկական բռնոթի է պահպանվում, որի մի երեսին հենց այդ ծաղկի խորհրդանիշն է պատկերված: Ինչն էլ վկայում է, որ հայերը դեռ վաղուց այն օգտագործել են` առանց որեւէ մտավախություն ունենալու, թե մասոնական է: